Արիանա Գրանդեն պատասխանել է իր կազմվածքի մասին հնչած քննադատությանը
LifestyleԵրգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն սոցիալական կայքերից մեկում պատասխանել է վիրավորական թվիթին։ Վերջերս 22-ամյա դերասանուհին վիրավորվել է Twitter-ի օգտատերերից մեկի մեկնաբանությունից, որն ուներ հետեւյալ բովանդակությունը.
«Ինձ հարցրեցին, թե ես ում եմ նախընտրում՝ Արիել Ուինթերին, թե Արիանա Գրանդեին։ Լոլ։ ԻՀԱՐԿԵ, Արիելին։ Փարթամ կազմվածքով աղջիկները սեքսուալ են, իսկ տախտակները՝ չէ»։

Արիանան այսպես է պատասխանել․
«Տխուր հառաչում եմ... Նման թվիթները, մեկնաբանությունները, հայտարարությունները սխալ են։ Ում էլ որ վերաբերեն։ Հիմա մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ կանանց, տղամարդկանց, ում համար ասես ԱՆՀՆԱՐ է լինել այն, ինչ իրականում են։ Բազմաձեւությունը սեքսուալ է։ Ինքդ քեզ սիրելը սեքսուալ է։ Իսկ գիտե՞ք, թե ինչը սեքսուալ ՉԷ։ Կնատյացությունը, օբյեկտիվիզացիան, այն պիտակները, որ մարդիկ կախում են իրար վրա, քաշի պատճառով համեմատություններն ու ծաղրը։ Դուք այլ մարդկանց կազմվածքի մասին այնպես եք խոսում, ասես նրանք կազմվածքը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ են ձեր աջակցությունը ստանալու կամ կարծիքը ԻՄԱՆԱԼՈՒ համար։ ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԷ։ ՍԻՐԵՔ ՁԵԶ։ ՍԻՐԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ։ Այն, ինչը ձեզ տարբերում է մյուսներից, ձեզ ՍՔԱՆՉԵԼԻ է դարձնում, ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։ ՍԻՐԵՔ, ՍԻՐԵՔ ԵՎ ՄԻԱՅՆ ՍԻՐԵՔ»։
17-ամյա դերասանուհի Արիել Ուինթերը, որին եւս հիշատակել են մեկնաբանության մեջ, հիշատակել է Արիանային․
«Շնորհակալություն, Արիանա։ Կանայք պիտի աջակցեն իրար։ Շնորհավորեք ձեզ, դուք սքանչելի եք»։

Արիել Ուինթեր