Գազավորված ըմպելիքները մեծացնում են սրտային անբավարարության հավանականությունը
SocietyՕրական երկու բաժակ գազավորված ըմպելիքը 23 տոկոսով ավելացնում է սրտային անբավարարության վտանգը։
Հետազոտության ընթացքում գիտնականներն ավելի քան 42 հազար տղամարդկանց շրջանում հարցում են արել ՝ անցած տարվա ընթացքում սննդամթերքի ու ըմպելիքների 96 տեսակների գործածման վերաբերյալ։
Մարդկանցից հետաքրքրվել են, թե օրական կամ էլ շաբաթական որքան գազավորված կամ քաղցրացված ըմպելիք են օգտագործում։ Ընդ որում մրգային հյութերը, շաքարով թեյն ու սուրճը ցանկում չեն ներառվել։ Հետազոտողները հետազոտության շրջանակում համարժեք են գնահատել այն ըմպելիքները, որոնց բաղադրության մեջ շաքար կա եւ նրանք, որոնք արհեստական քաղցրացուցիչ նյութեր են պարունակում։
Հարցմանը մասնակցած 45-79 տարեկան տղամարդկանց 12 տարի հետեւել են։ Այդ ժամանակահատվածում ախտորոշվել է սրտային անբավարարության 3604 նոր դեպք, իսկ ուժեղ սեռի 509 ներկայացուցիչ մահացել է այդ խանգարման պատճառով։ Հաշվի առնելով բոլոր այն գործոնները, որոնք կարող էին այդ հիվանդության պատճառը դառնալ, գիտնականները պարզել են, որ օրական երկու բաժակ գազավորված ըմպելիքները երկարաժամկետ հեռանկարում 23 տոկոսով մեծացնում է սրտային անբավարարության զարգացման հավանականությունը։