Գեղարքունիքում 2015-ի հոկտեմբերին նորածին տղաների թիվն զգալիորեն գերազանցել է աղջիկների թվին
SocietyԳեղարքունիքի մարզում վերջին հինգ շաբաթների ընթացքում ծնված 341 երեխաներից 188-ը տղաներ են, 153-ը` աղջիկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 297 երեխա, կամ 13 ծնունդով պակաս 2014 թվականի հոկտեմբերին գրանցված ծնունդներից:
Ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի հոկտեմբերին ծնվել է 159 երեխա` նախորդ տարվա 172-ի դիմաց: Գավառի տարածաշրջանում օգոստոսին ծնվել է 71, Սեւանում` 23, Վարդենիսի տարածաշրջանում` 40, Ճամբարակի տարածաշրջանում` 4 երեխա:
Նախորդ տարվա համեմատ, հոկտեմբերին ծնունդների թիվը նվազել է միայն Մարտունու տարածաշրջանում: Վարդենիսի տարածաշրջանում ծնունդների թիվն աճել է 9-ով, Գավառում` 3-ով, Ճամբարակի տարածաշրջանում նվազել է 1-ով, իսկ Սեւանում` 11-ով:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 38 կեսարյան հատումով ծնունդ, որը 4-ով ավելի է 2014 թվականի հոկտեմբերի ցուցանիշից:
Խոսրով Խլղաթյան