Տուլայից նոյեմբերի 5-ին կտեղափոխվեն ավտովթարից զոհված հայերի աճյունները
SocietyՏուլայից նոյեմբերի 5-ին կկազմակերպվի Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից զոհված ՀՀ քաղաքացիների աճյունների տեղափոխումը: Երևան կժամանեն նաև ավտոբուսի այն ուղևորները, ովքեր դուրս են գրվել հիվանդանոցից բուժօգնություն ստանալուց հետո: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Տեղափոխման հարցերը քննարկվել են Տուլայի կառավարությունում րոպեներ առաջ ավարտված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Զոհերի աճյունները կտեղափոխվեն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթով` հենց Տուլայից (դեռևս չհստակ չէ, թե կոնկրետ որ օդանավակայանից), Մոսկվայի ժամանակով 16:00-ին մոտ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ավտովթարից տուժածների հետագա բուժօգնությանն առնչվող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև ցանկացողների բուժօգնությունը Մոսկվայում կազմակերպելու հարցը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկագյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանըպատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտվածհանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել ևս 43-ը: