Ինչու պետք չէ հրաժարվել արևապաշտպանիչ կրեմներից անգամ ձմռանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ջերմաստիճանի անկման հետ միասին մարդիկ հակված են կամաց-կամաց դադարեցնել արևապաշտպանիչ կրեմների օգտագործումը։ Սակայն արևապաշտպանիչ կրեմների օգտագործումը ձմռանն այնքան կարևոր է, որքան ամռան ամիսներին։
Մի խաբվեք ջերմաստիճանի անկմանը։ Արևի վնասակար ճառագայթները ձմռանն այնքան ուժեղ են, որքան ամռանը, և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է ցույց տալիս ջերմաչափի սանդղակը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնում են մաշկի խորքերը և հանգեցնում մաշկի ծերացման, կնճիռների առաջացման և մաշկի քաղցկեղի հավանականության մեծացման։
Ճառագայթման արտացոլումը ձյան վրայից պահանջում է մաշկի մեծ պաշտպանություն, անգամ ավելի շատ, քան ամռանը, քանի որ ձյունն արտացոլում է ճառագայթների 80 տոկոսը, մինչդեռ ավազն արտացոլում է ճառագայթների միայն 25 տոկոսը։
Այնպես որ, ձմեռային զվարճանքներին մասնակցելու, դահուկ քշելու ժամանակ մի մոռացեք օգտագործել արևապաշտպանիչ կրեմներ։