ՎՊ-ի ստուգումների արդյունքները՝ մոտ մեկ ամսից
SocietyՆոյեմբերի 4-ին Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՎՊ 9-րդ վարչության աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամը: 9-րդ վարչության աշխատակիցները ՎՊ նախագահին ներկայացրել են «ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական բյուջեի` քրեակատարողական համակարգի պահպանման, հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների իրականացման, ՀՀ արդարադատության նախարարություն հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման, վերապատրաստման ծառայությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի, փորձաքննությունների ծառայություններ ծրագրերի շրջանակում հատկացված միջոցների նկատմամբ վերահսկողության ընթացքը: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբեր ամսվա սկիզբը ավարտել ընթացիկ աշխատանքները և ներկայացնել արձանագրված արդյունքները: