ՍԱՊԾ-ն վերացրել է ԱՄՆ երեք նահանգներից Հայաստան թռչնամսի ներմուծման արգելքը
SocietyՀիմք ընդունելով հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պետի 2015թ. նոյեմբերի 3-ի հրամանով վերացվել է ԱՄՆ-ի Նեբրասկա, Հարավային Դակոտա և Վիսկոնսին նահանգներից Հայաստանի Հանրապետություն թռչնամսի ներմուծման արգելքը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, վերացվել էր ԱՄՆ-ի Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Կանզաս, Միսսուրի, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն նահանգներից թռչնամսի ներմուծման արգելքը: