Կապի ոլորտի հասույթը նվազել է 5.8 տոկոսով
EconomicsԱյս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում կապի ոլորտի հասույթը կազմել է 126 մլրդ 232.8 մլն դրամ (ավելի քան 256 մլն 440,3 հազար ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 5.8 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոլորտում ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթն աճել է 8.8 տոկոսով` մինչև 1 մլրդ 702.7 մլն դրամ, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում` 7.6 տոկոսով` մինչև 4 մլրդ 831.8 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է 6.5 տոկոս նվազում` մինչև 119 մլրդ 698.3 մլն դրամ, այդ թվում՝ հեռախոսային (լարային) ծառայությունների ծավալը կազմել է 14 մլրդ 988.7 հազար դրամ (նվազումը՝ 15.3 տոկոս) դրանցից` բաժանորդային վարձեր ի և միանվագ ծառայություններինը՝ 5 մլրդ 359.6 մլն դրամ (նվազումը՝ 3.9 տոկոս), հեռագրական ծառայություններինը՝ 24.8 մլն դրամ (նվազումը՝ 6.8 տոկոս) մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկմանը և շահագործմանը՝ 2 մլրդ 947.9 մլն դրամ (աճը՝ 19.4 տոկոս) բջջային ծառայություններինը՝ 73 մլրդ 92.1 մլն դրամ (նվազումը՝ 8.5 տոկոս), ինտերնետ հասանելիությանը՝ 23 մլրդ 639.1 մլն դրամ (աճը՝ 2.5 տոկոս, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության) ծառայություններինը՝ 16.7 մլն դրամ (նվազումը՝ 53.9 տոկոս) և այլ ծառայություններինը՝ &nbs p; 4 մլրդ 989 մլն դրամ (աճը՝ 4.2 տոկոս)։