Աչքերի յուրահատուկ երանգներ ունեցող աստղեր
LifestyleNews.am-ը գրում է.
Որևէ մարդու հետ ծանոթանալիս, գրեթե, բոլորս առաջին հերթին ուսումնասիրում ենք նրա աչքերը, որովհետև դրանց միջոցով կարող ենք քիչ, թե շատ պատկերացում կազմել նրա ներքինի մասին: Իսկ որքա~ն հաճելի է, երբ քեզ նայող աչքերը գեղեցիկ են և կանչող:
Որքան յուրահատուկ են մարդու աչքերն ու դրանց երանգները, այնքան ավելի շատ ես ուզում շփվել դրանց տիրոջ հետ:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հինգ աստղերի, որոնք հայտնի են իրենց աչքերի յուրահատուկ երանգներով:
Էլիզաբեթ Թեյլոր
Այս լեգենդար դերասանուհին բոլորին գերում էր ոչ միայն իր բնականից խիտ թարթիչներով, այլև թանաքագույն աչքերով, ինչը շատ հազվագյուտ է հանդիպում:

Միլա Կունիս
Դերասանուհու աչքերից մեկը կանաչ է, իսկ մյուսը` դարչնագույն:

Ոուենթվորֆ Միլեր
«Փախուստ բանտից» հեռուստասերիալի հմայիչ աստղի աչքերից մեկն ունի կապուտ, իսկ մյուսը` կանաչ երանգ:

Քեյթ Բոսվորֆ
Քեյթն ունի կապույտ և շագանակագույն աչքեր:

Դեմի Մուր
Դեմի Մուրը ևս հայտնի է իր աչքերի տարբեր երանգներով: Դերասանուհու աչքերից մեկը շագանակագույն է, մյուսը` կանաչ:

Սյունե Առաքելյան