Ադրբեջանական նավթի գինն ընկել է
EconomicsԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը հայտնել է, որ Լոնդոնի ապրանքային սակարանում Azeri Light տեսակի նավթի գինը նվազել է 1,67 տոկոսով կամ 0,84 դոլարով եւ կազմել մեկ բարելի դիմաց 49,35 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար, գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար, 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47,20 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 43.56 դոլար:
«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտներն արագորեն նվազում են` նշելով, որ հիմնադրամի եկամուտը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2,065 մլրդ դոլար, երկրորդ եռամսյակում` 1,656 մլրդ դոլար եւ երրորդ եռամսյակում` 1,504 մլրդ դոլար: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հիմնադրամի եկամուտը կկազմի մոտ 1,1 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ հիմնադրամի տարեկան եկամուտը կարող է հասնել մոտ 6,96 մլրդ դոլարի, ինչը 2,17 անգամ ցածր է, քան անցյալ տարի:
Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականի համար Նավթային հիմնադրամի բյուջեն եւս կանխատեսել է դեֆիցիտով` նավթի միջին արտահանման գինը հաշվարկելով մեկ բարելի դիմաց 50 դոլար: Ընդ որում, Նավթային հիմնադրամի եկամուտները կանխատեսվել են 6,7116 մլրդ մանաթի մակարդակի, իսկ ծախսերը` 8,2 մլրդ մանաթ: Դեֆիցիտը սպասվում է 1,4884 մլրդ մանաթի մակարդակի:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվպետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել եննավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասն ավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներգործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալներովԱդրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջենդեֆիցիտային է դարձել, եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: