Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լուսինե Թովմասյան. «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդ գնին համարժեք մի քանի բան»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

BlogNews-ը շարունակում է ներկայացնել ոճային հարցազրույցներ նորաձև հայտնիների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը մոդել Լուսինե Թովմասյանն է։ Վերջինս մեզ պատմել է, թե ում խորհուրդներն է ընդունում, որտեղից է ձեռք բերում իր հագուստները, ինչն է կարևորում հագուստ ընտրելիս և այլնի մասին։

-Լուսինե, թրենդները ֆորմալ առումով շատ արագ են փոխվում, ինչը նաև բիզնես նպատակ ունի։ Որպես Fashion ինդուստրիայի մարդ՝ Ձեր հագուստն ընտրելիս հաշվի առնո՞ւմ եք՝ ինչն է տվյալ սեզոնին թրենդային, ինչը՝ ոչ, եթե ինչ-որ բան այս սեզոնին հակաթրենդային համարվի, բայց ձեզ դուր գա, կհագնե՞ք։

- Հավատացեք, ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում։ Դա մի քիչ լայն հասկացողություն է. այսօր յուրաքանչյուր բան էլ կարելի է դարձնել թրենդային։ Իհարկե, կան բաներ, որոնք հակաթրենդային են, բայց դիզայներները  դրանք չեն էլ օգտագործում։  Ես ունեմ իմ ճաշակը, փորձում եմ ամեն մեկից էլ օգտվել, բայց հագնվել իմ ճաշակով։

- Ոճի առումով խորհուրդներ ընդունո՞ւմ եք, թե՞ խորհրդի կարիք չեք զգում։

- Ես, իհարկե, կարողանում եմ  ընտրել հագուստս, բայց երբեմն նույնսիկ ես կարող եմ խորհուրդ հարցնել, օրինակ, իմ ընկեր Վահան Խաչատրյանից։ Իհարկե, դա ընկերական խորհուրդ է, ես դրան այնքան լուրջ չեմ վերաբերում, որ անպայման խորհուրդ հարցնեմ։ Երբեմն էլ  լինում են օրեր, երբ չեմ կողմնորոշվում՝ ինչ հագնել և եթե մայրս կողքիս կանգնած լինի, իրեն կհարցնեմ։

-Միջոցառումների գնալիս դիմո՞ւմ եք ոճաբանների, թե՞ այդ դեպքերում էլ եք ինքնուրույն կողմնորոշվում ինչ հագնել։

-Հիմնականում ես եմ ընտրում, սակայն շատ մեծ միջոցառումներին դեպքերում իմ բոլոր զգեստների հեղինակը Վահանն է։

- Ընդհանրապես հե՞շտ եք լեզու գտնում ոճաբանների հետ՝ հաշվի առնելով,  որ երբ տարիներ շարունակ այդ ոլորտում եք, ունեք Ձեր ձևավորված ճաշակը, կարծիքը, շատ ավելի դժվար է ինչ-որ բան տալ Ձեզ և ասել՝  սա հագիր։ Գուցե հենց այդ պատճառո՞վ է Ձեր կողքին մնացել միայն  Վահանը։

-Վահանն է  մնացել, որովհետև նա շատ լավ է ճանաչում ինձ։ Նա  իմ մտերիմ ընկերներից է և գիտի իմ բնավորությունը, կամակորությունները։ Երբ ինչ-որ բան պետք է ստեղծի ինձ համար,ես մոտավոր ասում եմ իմ  պատկերացրածն ու նույնիսկ տեղյակ չեմ լինում՝ ինչ նա կստանա արդյունքում։ Վերջին օրը վերցնում եմ պատրաստի զգեստն ու մեծ հաճույքով հագնում։

-Մի զգեստը մի քանի անգամ հագնո՞ւմ եք։

-Դե իհարկե, հեռուստատեսային միջոցառումներին, հագուստս երբևէ չի կրկնվում։ Առհասարակ էլ եմ փորձում չկրկվել, բայց երբեմն լինում է, որ հասկանում ես՝ 3 տարի առաջ գնածդ  զգեստը 1 անգամ ես հագել և, ինչու չէ, կարող ես մեկ անգամ էլ  հագնել։

-1-2 անգամ հագնելու հետո հե՞շտ եք հրաժարվում Ձեր զգեստներից։ Հետո դրանք նվիրո՞ւմ եք, թե մնում են Ձեր զգեստապահարանում։

-Զգեստներս կարված են լինում հենց ինձ համար և հետո մնում են  ինձ մոտ, քանի որ իմ կառուցվածքը մի քիչ տարբեր է. Եթե զգեստը մեկի համար է կարվում, դժվար է, որ մյուսը հագնի դա։

-Ձեր գնումները հիմնականում Հայաստանի՞ց եք անում, թե՞ արտերկրից։

-Ե՛վ Հայաստանից. և՛ արտերկրից։

-Հագուստի գինը կարևո՞ր է ձեզ համար։ Կա՞ որոշակի սանդղակ, որից էժան հագուստ ձեռք չեք բերի։

-Երբ մեծանում ես, հասկանում ես, որ որակն ամենակարևորն է։ Բացի այն, որ դա երկար  կծառայի քեզ, նաև քեզ լավ, հարմարավետ ես զգում դրա մեջ։ Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդ գնին մի քանի բան և վերջում հաճույք չստանաս, շպրտես մի կողմ։

-Բայց Դուք չեք կարող գնել մեկը, քանի որ մեկ-երկու անգամից ավռելի չեք հագնում նույն հագուստը։) Այդքան վաստակո՞ւմ եք, խնդիրներ չե՞ն առաջանում։

-Միգուցե և դրանից է, որ բեմեական զգեստներս գնում եմ ոչ թե շատ հայտնի դիզայներներից, այլ  կարում եմ այստեղ. դա ավելի մատչելի է ստացվում։ Փորձում եմ բեմական զգեստն ավելի մատչելի ձեռք բերել։ Իհարկե, ես չեմ խոսում Վահանի մասին, որովհետև դա լրիվ ուրիշ պատմություն է։

-Բրենդներից օգտվելը կարևորո՞ւմ եք։

-Բրենդ ասելով չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, բայց լինում է նաև, երբ ես գնում եմ Դալմա, մտնում Զառա և այնտեղից զգեստ գնում ինձ։ Լինում է նաև այնպես, որ ավելի բարձր բրենդային  խանութներից եմ օգտվում։

-Ունե՞ք սիրելի բրենդներ։

-Իհարկե ունեմ, բայց չեմ առանձնացնի, որովհետև այնպես չէ, որ ինչ-որ բրենդի բոլոր զգեստներն ինձ դուր են գալիս։ Պետք է շատ հավանեմ ինչ-որ իր, որ ձեռք կբերեմ, իսկ դա լինում է շատ տարբեր տեղերում։

-Բծախնդի՞ր գնորդ եք։

-Շատ բծախնդիր չեմ, բայց ամեն ինչ չէ, որ ինձ դուր է գալիս։ Երբ տարիքով մեծանում ես, հասկանում ես, որ  պետք չէ գնել տասը բան և հագնել մեկը։ Պետք է գնել հենց այն մեկ-երկուսը, որը կհագնես։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service