Հայրիկիս անվան շնոհիվ չէ, որ ես ինչ-որ բանի եմ հասել. Անի Բայաթյանը՝ հեռուստատեսության որակի, փոքրիկ բիզնեսի ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Վերվարածներ» նախագծից իր կատագերկական անհամեստ դերով հայտնի Համեստը՝ նույն ինքը՝ Անի Բայաթյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին անկեղծորեն արտահայտել է իր կարծիքը ոչ միայն հայկական հեռուստաեթերի, գործող դերասանների մասին, այլեւ խոսել այն ամենի մասին, ինչը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել:
Զրույցի սկզբում դերասանուհին նախ պատմել է վերջին տարիներին եթերում չերեւալու պատճառների մասին. «Այո, 2-3 տարի է, ինչ եթերում չկամ, բայց դա չի նշանակում, որ պարապուրդի եմ մատնված, այս ընթացքում ես նկարահանվել եմ մի քանի կարճամետրաժ, փառատոնային ֆիլմերում, դե իսկ թատրոնում խաղում եմ միշտ: Իսկ սերիալային ասպարեզ դուրս չէի գալիս, մի պարզ պատճառով՝ ոչ մի նախագիծ ինչ դուր չի եկել: Ընդ որում, «Վերվարածներով» եւս շատ հիացած չեմ եղել, պարզապես դա եղել է իմ առաջին աշխատանքը, որը ունեցավ իր զարգացումները, միաժամանակ, չնշել չեմ կարող, որ «Վերվարածների» վրա աշխատում էին շատ լուրջ՝ սկսծաց հագուստից, մինչեւ կերպարներ, հենց դրա համար էլ անցել է երկար ժամանակ, բայց այդ նախագծի կերպարները մինչ այսօր հիշվում եւ սիրվում են»,- նշեց Անի Բայաթյանը:
Շարունակությունը՝ այստեղ: