Ահա, թե ինչու է քնելիս մեր ոտքերից մեկը դուրս մնում ծածկոցի տակից
Lifestyle
Բոլորիս մոտ, ժամանակ առ ժամանակ, լինում է անքնություն: Եվ համառորեն չենք կարողանում քնել, նույնիսկ եթե արդեն հաշվել ենք միլիոնավոր գառնուկներ:
Պարզվում է կա այդ խնդրի հեշտ լուծում:
Իրականում շատ հեշտ է քնել. Բավական է միայն հանել ոտքը ծածկոցի տակից:

Տվյալ երևույթն ունի գիտական բացատրություն:

Խնդիրը մարմնի ջերմաստիջանի մեջ է: Հիմնականում մենք առավել ակտիվ ենք, երբ մեր մարմնի ջերմաստիճանը բարձր է, և ավելի պասիվ ենք և հակված քնելու, երբ այն ցածր է:

Որպեսզի օգնենք ինքներս մեզ քնել, պետք է իջեցնենք մեր մարմնի ջերմաստիճանը:

Ոտքերը լավ «գործիք է», այդ սառեցումն ապահովելու համար: Նրանք ունեն համապատասխան անոթային կառուցվածք՝ ջերմաստիճանը մի փոքր իջեցնելու համար:

Հիմա դուք գիտեք` ինչպես պայքարել անքնության դեմ: Ուղղակի դուրս հանեք ոտքը ծածկոցի տակից: