ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը փորձում է ճշտել, թե ինչ խնդիր ունեն դեպի Երեւան եկող երկու մարդատար ավտոբուսները
SocietyՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը փորձում է ճշտել, թե դեպի Երեւան եկող երկու մարդատար ավտոբուսների հետ ինչ խնդիրներ կան, եւ ինչն է պատճառը, որ դրանք կանգնեցրել են:
«Այս պահի դրությամբ դեսպանատունը ճշտումներ է կատարում տարբեր խողովակներով: Փորձում ենք հասկանալ` ինչ է տեղի ունեցել, եւ ինչ խնդիր կա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանը` հավելելով, որ ներկա դրությամբ դեռեւս չկա ստույգ տեղեկատվություն, թե ավտոբուսներում որքան մարդ է եղել:
Մոսկվայի պետավտոտեսչությունը նոյեմբերի 5-ին կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս: ՌԴ ներքին գործերի նախարարությանՄոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու ԱնդրեյԳալիակբերովը հայտարարել էր, թե ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ ավտոբուսները տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կապված ղեկի և արգելակման համակարգերի հետ, ինչպես նաև փոփոխություններ էին արված ավտոբուսների գործարանային կառուցվածքում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ վարոր դներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:
Ներկայում երկու ավտոբուսն էլ տեղափոխվել են հատուկ կայանատեղի, իսկ վարորդները տարվել են ներքին գործերի նախարարությանՑարիցինո շրջանի բաժանմունք: Քննարկվում է մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելու հարցը: