Վթարի ենթարկվածներին Երևան տեղափոխող ինքնաթիռը կուշանա
SocietyՄամուլում տեղեկություն էր տարածվել, որ այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, Մոսկվայից Հայաստան կտեղափոխվեն նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վիրավոր ուղևորները, զոհվածների մարմինները, ինչպես նաև այն ուղևորների հարազատները, ովքեր ցանկություն են հայտնել մեկնել Երևան:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ վթարի ենթարկվածների, նրանց հարազատների և զոհերի մարմինները Մոսկվայից Երևան տեղափոխող ինքնաթիռը հնարավոր է մի փոքր ուշացումեվ Երևան ժամանի:
«Ամենայն հավանականությամբ` օդանավը Երևանում կլինի ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում»,- ասաց Ռ. Գրդզելյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան ավտոբուսը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, որի հետևանքով զոհվել էր 8 քաղաքացի, վիրավորվել՝ 43-ը:
Ներկայումս մոսկովյան հիվանդանոցներում գտնվում է ևս 12 տուժած ուղևոր: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, որոնցից 6-ը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ա.Գ.