Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


5 զարհուրելի փաստ երկու աշխարհամարտերի մասին, որոնք սարսուռ կառաջացնեն ցանկացած նորմալ մարդու մոտ (լուսանկարներ)

Կասկածից վեր է, որ պատերազմն, անկախ բոլոր հանգամանքներից, միշտ փոխկապակցված է դաժանության ու զզվելի երևույթների հետ, բայց երբեմն պատերազմների ժամանակ կատարվում են այնպիսի զարհուրելի ու անմարդկային դրվագներ, որոնք անգամ պատերազմների համար են չափազանց։ Ձեզ ենք ներկայացնում մարդկության պատմության ամենաարյունահեղ կոնֆլիկտների՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ամենամութ ու ամենաանմարդկային 5 դրվագները։

1․ Նացիստների մանկական գործարանները

Հիտլերի այլասերված մոլուցքը՝ ունենալ կապույտ աչքեր ու շեկ մազեր, լայնորեն տարածված է, ու դրա մասին շատ է խոսվել ու գրվել։ Նացիստների ռասայական այս տեսության կուլմինացիոն կետը «Վերջնական լուծման» հայեցակարգն էր, որը դարձավ Հոլոքոսթի գլխավոր պատճառը։ Սակայն քչերը գիտեն, որ հրեաների զանգվածային սպանդից զատ Հիտլերն այլ խելահեղ քայլերի էլ էր գնում՝ իդեալական ռասա սինթեզելու համար։ Այսպես, «Լեբենսբորն» ծրագրի շրջանակներում հազարավոր մանկահասակ երեխաներ կտրվեցին իրենց ընտանիքներից ու տեղափոխվեցին շքեղ առանձնատներ ու վիլլաներ, որպեսզի նրանցից իդեալական ու իսկական արիացիներ մեծացնեն։

himmler-and-girl-full

Ի սկզբանե, նացիստական զինվորներին խրախուսում էին Լեհաստանի բնակչության հետ ավելի շատ սեռական կոնտակտներ ունենալ, և արդյունքում բավականին մեծ թվով լեհուհիներ հղիացան նացիստներից։ Այնուհետև այդ կանանց ու երեխաներին տեղափոխում էին շքեղ պայմաններով հագեցած հաստատություններ։ Այս մեթոդը դանդաղ էր ու խիստ ժամանակատար, ուստի նացիստները սկսեցին բռնի ուժով խլել երեխաներին իրենց ծնողներից, որպեսզի նոր արիացիների սերունդը բավական քանակությամբ գլխաքանակով ապահովվի։ Արդյունքում միայն Լեհաստանը պնդում էր, որ «Լեբենսբորն» ծրագրի շրջանակներում 200.000 լեհ երեխա է խլվել իրենց ընտանիքներից։

2․ Նագիրևի զանգվածային սպանությունները

Ugly War Stories

Պատերազմի ընթացքում ոչ բոլոր դավադրություններն ու դաժանություններն են արվել չար ռեժիմների ու բանակների կողմից։ Երբեմն սովորական թվացող համայնքներն արել են բաներ, որոնք անհավանական են թվում իրենց անիմաստ դաժանությամբ ու չարությամբ։ Նագիրև կոչվող մի փոքրիկ հունգարական քաղաքում սպանությունների հսկայական ալիք անցավ Առաջին աշխարհամարտի տարիներին։ Սպանությունների մարաթոնն այս փոքրիկ քաղաքում սկսվեց, երբ այնտեղ ժամանեց մի չար մանկաբարձ։ Պատերազմի տարիներին քաղաքի միայնակ կանայք սկսեցին հարաբերություններ ունենալ ռազմագերիների հետ ու որպեսզի թաքցնեն իրենց խայտառակությունը, սկսեցին դիմել այս մանկաբարձին։ Նրա ազդեցությունը գնալով մեծանում էր, ու նա սկսեց հորդդորել մարդկանց մաքրել հաշիվները միմյանց հետ՝ արսենիումով թունավորված ապուրների միջոցով։

Սա բերեց մեծ թվով մահերի, այդ թվում՝ կանանց ու երեխաների շրջանում։ Զինվորներից ոմանց, ովքեր ողջ մնացին պատերազմում, վերադարձան տուն, որպեսզի մահ գտնեն այնտեղ կանանց կողմից թունավորվելու հետևանքով։ Տարիներ շարունակ այս դավադրությունն աննկատ էր մնում հարևան համայնքների կողմից, քանի որ քաղաքի սոցիոլոգը մանկաբարձի զարմիկն էր։ Մինչ այս զարհուրելի չարագործությունը բացահայտվեց, արդեն առնվազն 300 մարդ էր սպանվել մանկիկներից մինչև ծերեր։

3․ Ամերիկացի զինվորները սպանված ճապոնացի հակառակորդներին վերաբերվում էին ասես ավար

Ugly War Stories

Այս երկու գլոբալ կոնֆլիկտներում քարոզչությունը դարձավ ամենաակնառու հատկանշական կողմերից մեկը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ճապոնիան մրցում էին քարոզչությունում հնարավորինս շատ էմոցիոնալություն և երկուստեք ատելություն սերմանելու հարցում։ Մինչև պատերազմի սկսվելն ամերիկյան քարոզչությունն այնքան արդյունավետ էր աշխատել, որ ամերիկացի զինվորները վստահ էին, որ ճապոնացիներն անասունների հոտ են, որոնք ունակ չեն մտածողության, ու քանի որ զորահավաքը սկսվեց «Ճապոնական որս» կարգախոսի ներքո, զարմանալի չէ, որ նույն այդ ամերիկացի զինվորները, ովքեր վստահ էին, որ կենդանիների հետ գործ ունեն, վերաբերվում էին այդ ամենին որպես որսի։

Ամերիկացի զինվորները սկսեցին իրենց սպանված հակառակորդների մարմնի մասերը վերցնել որպես ռազմավար։ Սաղավարտների վրա սկսեցին հայտնվել ճապոնացիների կտրված ականջներ, շատ զինվորներ իրենց համար վզնոցներ էին պատրաստում ճապոնացիների ատամներից։ Սա այնքան զարգացավ, որ որոշ ամերիկացիներ սկսեցին անդամահատել իրենց թշնամիների մարմինները և նրանց գանգերից ու մարմնի այլ մասերից սկսեցին հոուշանվերներ պատրաստել։ 1942 թվականին այս զարհուրելի ավանդույթն այնպիսի տագնապալի մասշտաբների էր հասել, որ ԱՄՆ բանակը հրաման արձակեց, որով խստիվ արգելվում էր նման վարքը ռազմաճակատում, բայց արդեն շատ ուշ էր, ու այս երևույթն այնքան խորը արմատներ էր գցել, որ անգամ 20-25 տարի անց կրկնվեց Վիետնամում։

4․ Իրմա Գրեսեն՝ Աուշվիցի մոլագարը

Irma_Grese_and_Josef_Kramer

Իրմա Գրեսեն դատապարտվեց ու կախաղան հանվեց ընդամենը 22 տարեկանում, որովհետև նույնիսկ նացիստական չափանիշներով այնքան վայրենի գազան էր, որ նշանակում էր ստացել Աուշվիցում իր մկանուտ մարմնի ու անողոք էության շնորհիվ։ Սակայն քչերը գիտեին, որ այս ամենից զատ նա նաև սեքսուալ բնույթի մոլագար էր, ով սեքսուալ բավարարվածություն էր զգում՝ ամենազարհուրելի կտտանքների ենթարկելով համակենտրոնացման ճամբարի գերիներին։

Նրա հետ մշտապես երկու քաղցած շներ էին շրջում, նա ծեծում էր մարդկանց հատուկ իր համար պատրաստված կաշվե գոտով, որի վրա երկաթյա ցցեր կային։ Նա շատ արագ վաստակեց անողոք ու չար անձնավորության համբավ, որը միայն աճում էր ժամանակի ընթացքում։ Նա կտրում էր կանանց կրծքերը դանակով ու հետո սեքսուալ բավարվածություն էր ստանում՝ հետևելով նրանց տանջանքներին։ Նա այն աստիճան էր անցել բարու ու չարի սահմանը, որ նրան մահապատժի ենթարկեցին 22 տարեկան հասակում՝ հարյուրավոր գերիներին կտտանքների ենթարկելու ու տասնյակ սպանությունների համար։

5. Մարդակերությունը ճապոնական բանակում

Չնայած այն հանգամանքին, որ Ճապոնիայի կերպարն էապես սևացվել էր շնորհիվ ամերիկյան քարոզչության, սակայն պետք է նշել, ոոր գործած չարիքների առումով Ճապոնիան հանգիստ կարող էր մրցակցել Նացիստական Գերմանիայի ու ցանկացած այլ պատերազմող երկրի հետ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան մի քանի ինքնաթիռներ խփվեցին ճապոնական Չիչի-ջիմա կղզու մոտ։ Օդաչուներից մեկին հաջողվեց գտնել ամերիկյան սուզանավի անձնակազմին, իսկ մնացած 8-ին գերեվարեցին ճապոնացի զինվորները։ Դրանից կարճ ժամանակ անց ճապոնական ռազմածովային նավատորմի սպաների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանաակ հյուրերին հատուկ ուտեստ առաջարկվեց, որն անվանվեց «կիմո» (ճապոներեն՝ թարմ միս)։ Այն պատրաստել էին գերի ամերիկացիներից մեկի մարմնի մսային մասերից։ Այս միջադեպից հետո ճապոնական բանակում մեծ տարածում գտավ ամերիկացի գերիներին ուտելը։ Որոշ դեպքերում գերիներին ոչ թե սպանում էին, այլ, անդամահատելով նրա մարմնի ինչ-որ մաս, պատրաստում էին դրանից կիմո ու մատուցում սպաներին։

Ի դեպ, օդաչուն, ով հրաշքով փրկվեց այս սարսափից ու հայտնվեց յուրայինների սուզանավում, Ջորջ Բուշ ավագն էր, ով հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'