Մարզային թանգարանների այցելուների ակտիվացումն անհնար է առանց զբոսաշրջային գործակալությունների հետ համագործակցության. Արման Ավետիսյան
SocietyՄարզերում գործող թանգարանների զարգացման համար առաջնային է տուրիստական ընկերությունների հետ համաձայնագրերի առկայությունը:
Այս մասին ասաց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:
«Որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճուղ, մենք իրավունք չունենք ինքնուրույն համագործակցության պայմանագրեր կնքել տուրիստական գործակալությունների հետ: Ցավոք մինչ օրս շատ զբոսաշրջիկներով լի ավտոբուսներ անցնում են մեր կողքով՝ չիմանալով թանգարանի մասին», - ասաց նկարչի որդի և նրա տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, ով հույս հայտնեց, որ Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը հետամուտ կլինի իր խոստումին և կզագացնի այդ բաց մնացած ոլորտը:
Թանգարանի տնօրենը ուրախությամբ նշեց, որ Գյումրիի ոչ հեռու գտնվող Ջաջուռ գյուղում գտնվող թանգարանի այցելուների մեծ մասն այսօր ուսանողությունն է: Երիտասարդները գալիս են ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանից և այլ մարզերից: Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են տեղացի ուղեկցորդների օգնությամբ շրջագայության դեպքում, կամ մոտակայքով անցնող հեծանվավորդներն են:
Համեմատելով թանգարանի արժեքն ու դրա այցելուների քանակը, որը Արման Ավետիսյանի գնահատմամբ չափազանց քիչ է, նա նկատեց, որ տարեկան ունենալով հազարից ավել այցելու, թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճուղերի շարքում այցելուների կողմից ամենաշատ ուշադրությանը արժանացած մարզային թանգարաններից է:
Տեղաբնակների այցելության վերաբերյալ թանգարանի տնօրենը հավելեց, որ հազվադեպ չեն դեպքերը, երբ այցելուները հնարավորություն չունեն նույնիսկ վճարելու ընդամենը 200 դրամ արժողությամբ արժողությամբ մուտքի տոմսը: Ինչի պատճառով ժամանած մանկական խմբերն անվճար են մտնում թանգարան: