Անջելիան Ջոլին ու Բրեդ Փիթը համատեղ հարցազրույցում պատմել են քաղցկեղի դեմ պայքարի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը աջակցում են միմյանց անգամ ամենադժվար պահերին։ Մինչ Անջելինան վիրահատություն էր կատարում ձվարանների ու կրծքագեղձերի հեռացման համար, ամուսինը ողջ ժամանակ գտնվում էր նրա կողքին։ Այդ մասին աստղային զույգը պատմել է The Today Show հաղորդման ժամանակ։
40-ամյա Ջոլին խոստովանել է, որ ձվարանների հեռացման համար ընտրել է հենց այն բժիշկներին, ովքեր ժամանակին օգնել են իր մորը՝ պայքարել օնկոլոգիական հիվանդության դեմ։ Բրեդը իր հերթին նշել է իր կնոջ քաջությունը և ասել, որ հպարտանում է նրանով։
«Իմ կնոջ որոշման մեջ մի կաթիլ փառասիրություն չկար։ Նրա որոշման մեջ միայն ուժ կար։ Սա այն դեպքերից է, որը մեզ ավելի է մոտեցնում։ Նա դա արել է հանուն երեխաների և ընտանիքի, որպեսզի մենք կարողանանք միասին լինել»,- ասել է Բրեդ Փիթը։