Քաղցկեղի հայտնաբերման պարզ միջոց՝ մածունի և մեզի թեստի միջոցով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները բացահայտել են քաղցկեղի հայտնաբերման նոր պարզ մեթոդ։
Այս մեթոդով քաղցկեղը հայտնաբերելու համար օգտագործվում է միայն մածուն և մեզի թեստ։
Պրոֆեսոր Սանգիտա Բհատիան մշակել է մոլեկուլներ, որոնք օգնում են հայտնաբերել կոլորեկտալ քաղցկեղի (աղիքների քաղցկեղ) բջիջները։ Եթե այդ մոլեկուլները խմում են մածունի հետ, այն հասնում է քաղցկեղածին բջիջներին, որտեղ էնզիմները լուծվում են, իսկ ավելցուկը դուրս է գալիս մեզի միջոցով։
Այս միջոցը փորձարկվել է մկների վրա լաբորատորիաներում, իսկ կլինիկաներում հիվանդների վրա փորձարկումները շատ պարզ ու մատչելի են։