Անդրկովկասյան ավտոմայրուղին փակ Է սելավահոսքի պատճառով
Societyելավահոսքի պատճառով Անդրկովկասյան ավտոմայրուղով տրանսպորտի երթեւեկությունն արգելված Է Մոսկվայի ժամանակով նոյեմբերի 6-ի 03:00-ից մինչեւ հատուկ կարգադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը:
Արտակովկասյան ավտոմայրուղին միակ ճանապարհն Է, որը Ռոքի թունելով Հարավային Օսիան միացնում Է Հյուսիսայինի հետ:
«Արտակովկասյան ավտոմայրուղու վրա սելավահոսքի, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկության ապահովման անհնարինության կապակցությամբ արգելված Է երկու ուղղություններով երթեւեկությունը Բուրոն բնակավայր – Ռոքի թունելի Հյուսիսային ճակատամուտք հատվածում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սելավահոսքն իջել Է Արտակովկասյան ավտոմայրուղու 62-րդ կիլոմետրի վրա, դրա ծավալը շուրջ 400 խորանարդ մետր Է, բարձրությունը՝ մոտավորապես 2 մետր, երկարությունը՝ շուրջ 30 մետր, նշել են ԱԻՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: