Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի հոբելյանի առթիվ
SocietyՆախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի հոբելյանի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Էրեբունի» սրտաբանական կենտրոնի սիրելի աշխատակիցներ, «էրեբունցիներ»,
Սրտանց շնորհավորում եմ ձեր հոբելյանը: 30 տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը տպավորիչ զարգացում ապրեց, ներդրվեցին բուժման և ախտորոշման նոր մեթոդներ և սարքավորումներ, ձևավորվեց սրտաբանների հզոր թիմ, որը իրավամբ ամենահեղինակավորներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում:
Սիրտանոթային հիվանդությունները դեռևս մնում են հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմնական պատճառն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում, ուստի դրանք ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական հիմնախնդիրներ են: Դրանց լուծման ճանապարհներից մեկը բարձրակարգ, ժամանակակից կլինիկաների ստեղծումն է, որտեղ ախտորոշումը և բուժումը կիրականացվեն բժշկագիտության արդի պահանջներին համապատասխան: «Էրեբունի» սրտաբանական կենտրոնն իր հագեցվածությամբ, մասնագետների բարձր որակավորմամբ համապատասխանում է այդ չափանիշ ներին:
Հանրապետությունում հիվանդացության և մահացության նվազմանն ուղղված պետական կարևոր միջոցառումներից մեկը համարում եմ այս տարվա հունվարի 1-ին մեկնարկած սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ անհետաձգելի անվճար ստենտավորման պետական ծրագրի ներդրումը: Այն ընթանում է հաջողությամբ, և այստեղ էլ մեծ է ձեր կենտրոնի դերակատարումը: «Էրեբունի» սրտաբանական կենտրոնը միաժամանակ նաև կադրերի դարբնոց է: Այն Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տալիս է բազմաթիվ որակյալ մասնագետներ: Շատ եմ կարևորում, որ գործնական աշխատանքի հե տ միաժամանակ ձեր բժիշկները զբաղվում են նաև գիտական գործունեությամբ: Ձեր գիտական հետազոտությունները և աշխատանքները ճանաչում են գտել հանրապետությունից դուրս: Այսօրվա գիտաժողովը դրա վկայություններից մեկն է:
Մեկ անգամ ևս բոլոր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին շնորհավորում եմ հոբելյանի կապակցությամբ, մաղթում առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ժողովրդի առողջության:
Գիտաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»: