Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով նախորդ շաբաթ ստացվել է 253 հեռախոսազանգ
SocietyԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 253 հեռախոսազանգ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 223-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատա սխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 37-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: