Այս մայրը կորցրել է իր տղային. Բայց այն, ինչ հայտնվեց նրա հարսանեկան լուսանկարներում, իսկական հրաշք է (ֆոտո)
LifestyleՀարազատի կորուստը հարազատների համար ոչ միայն մեծ ողբերգություն է, այլ նաև ինքնատիպ փոքրիկ մահ:
Իսկ վիշտը, որ զգում են ծնողները զավակ կորցնելուց, հնարավոր չէ բառերով փոխանցել: 36-ամյա Աննա Թոմփսոնը, շատ էր ցանկանում, որ իր հանգուցյալ տղան ներկա լիներ իր կայնքի ամենալավ օրվան:
Ցավոք, 8 ամյա Լեյկը պարտվել էր լեյկոզի հետ անհավասար մենամարտում իր մայրիկի ամուսնությունից մի քանի ամիս առաջ: Ի հիշատակ իր տղայի, Աննան որոշեց լուսանկարիչ վարձել, ով ֆոտոշոփի օգնությամբ անովոր հարսանեկան լուսանկարներ կաներ: Գլխավոր պայմանն այն էր, որ նկարներում պետք է ներկա լիներ մահացած տղան:
«Լեյկը հիմա մեզ հետ այստեղ չէ, բայց ես հաստատ գիտեմ, որ ես կհանդիպեմ իմ տղային երկնքում: Ես վստահ եմ՝ Լեյկը նայում էր մեզ այնտեղից: Ես զգում էի նրա ներկայությունը: Ես երջանիկ էի… »,- ասում է Թոմփսոնը արտասվելով:
Աննա Թոմփսոնը դրել էր լուսանկարչի առջև կարևոր պայման՝ հարսանեկան լուսանկարներում պետք է ներկա լիներ իր մահացած տղան:
Լեյկը մահացավ մի քանի շաբաթ առաջ՝ իր 9 տարին լրանալուց:
Իհարկե, ոչինչ չի վերադարձնի Աննա Թոմփսոնին իր սիրելի որդուն, բայց այս լուսանկարները մոր համար որոշ չափով մխիթարանք դարձան:



