Ինչ է դիմահարդարումը պատմում Ձեր մասին
LifestyleWnews.am-ը գրում է.
Դիմահարդարման մեջ ձեր նախընտրած երանգները, շեշտադրումն ու դիմահարդարման պարագաների օգտագործումը շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին։
Wnews.am-ը ներկայացնում է դիմահարդարման տեսակներն ու ըստ այդմ նաեւ այդ կերպ դիահարդարվողների բնավորության գծերը։
Եթե ձեր դիմահարդարման պարագաների մեջ գերակշռում են շրթներկները եւ դիմահարդարման մեջ սիրում եք ընդգծել շուրթերը, ապա…
Դուք ռոմանտիկ եք եւ իդեալիստ։ Հավատում եք, որ կարող եք աշխարհը դեպի լավը փոխել։ Հավատում եք, որ լավ մարդիկ ավելի շատ են, քան վատերը։ Երբեմն ցանկություն է առաջանում բոլորին համբուրել։ Ձեզ տեսնելով մյուսներն էլ ավելի բաց ու լավն են դառնում։
2.Աչքերի շեշտադրում
Դուք հազվադեպ եք շրթներկ օգտագործում, սակայն աչքերի մատիտը, թարթչաներկը միշտ ձեզ հետ են։
Դուք-հոյակապ կազմակերպիչ եք եւ շատ պատասխանատու անձնավորություն։ Պունկտուալ եք եւ կարողանում եք հույսը դնել սեփական ուժերի վրա։ Դուք հավասարակշռություն եք պահպանում ամեն հարցում. հանգստի եւ աշխատանքի, ձեր եւ ընտանիքի համար բաշխվող ժամանակի, օգտակար գործերի եւ անձնական սիրած զբաղմունքի միջեւ։ Դուք երկու քայլ առաջ եք նայում։ Բացի այդ, մարդկաց լավ եք կարողանում ճանաչել առաջին իսկ հայացքից։
3. Մաշկի իդեալական երանգ
Ձեր ամենօրյա դիմահարդարման մեջ ամենակարեւորը մաշկն է։ Տոնային կրեմ, սնգույր, դիմափոշի եւ այլն. դուք չեք հանգստանա, քանի դեռ մաշկը կատարյալ տեսքի չեք բերի։
Դուք կարող եք ունենալ հաճելի, համակրելի աղջկա տեսք, լինել սեքսուալ կամ համեստ. դա ինքներդ եք որոշում։
Ձեր ներաշխարհը հարուստ է, սակայն նախընտրում եք դա ձեր մեջ թողնել այն բացելով միայն ընտրյալների առջեւ։ Չեք սիրում աղմկոտ միջավայր։ Երազում եք գեղեցիկ տան մասին, որը կլինի հանգիստ լճի ափին։
4. Գրեթե առանց դիմահարդարման
Եթե դուք չես հասկանում, թե ինչու պետք է ավելորդ ժամանակ ծախսել դիմահարդարման վրա, ուրեմն…
Դուք— եթե Ձեր առջեւ նպատակ եք դրել, ապա կհասնեք դրան ամեն գնով։ Ձեզ համար անհնարին ոչինչ չկա։
Դուք գտնում եք, որ մարդը գեղեցիկ է իր հոգով ու արարքներով, իսկ արդյոք ներկված են թարթիչները, դա արդեն հարցի քառասուներորդ կողմն է։
Դուք շատ անկեղծ ու նվիրված ընկեր եք։
5. Անխնա դիմահարդարում
Մի քիչ դիմափոշի, սնգույր, թեթեւակի թարթչաներկ- վազեցի։ Սա ձեր մասի՞ն է։
Դուք-անուղղելի լավատես եք։ Փորձում եք չխորանալ ոչ մի բանում, որպեսզի չհուսահատվեք։ Ձեր մեջ փոքրիկ երեխա է ապրում, ով ցանկանում է աշխարհը տեսնել վարդագույն երանգով եւ դուք չեք ցանկանում նրան խանգարել։ Շատերտ դա թեթեւամտություն կանվանեն, սակայն դուք բավականին ինքնուրույն եք եւ պարզապես չեք ցանկանում նկատել վատը։
6. Շատ մանրակրիտ դիմահարդարում
Եթե դիմահարդարվել, ապա մանրակրկտորեն։ Դուք հանգիստ ու հավասարակռված անձնավորություն եք, ով ցանկանում է ավելի ագրեսիվ եւ ուժեղ թվալ, քան իրականում է։Եթե ձեր ծանոթները զրուցեին ձեր հարազատների ու մտերիմների հետ, ապա իրենց կթվար, որ ճանաչում են իրարից տարբեր մարդկանց։ Դա իրականությունից հեռու չէ։
