Բակո Սահակյանն այցելել է Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր, ծանոթացել այնտեղ որոնման փուլին եւ պաշարների գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված ժամկետում հետազոտությունների ավարտման եւ ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական բոլոր նորմերի խստորեն պահպանման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: