Նոտարի գործողություններում խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել դատախազություն
SocietyՔաղաքացի Մ.Մ-ն 2015 թվականի հոկտեմբերին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ. Գ-ի գործողությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի, առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել համապատասխան հաղորդում՝ նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներին առնչվող հանգամանքների առկայությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ: