Yerevan, 14.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արևելյան հորոսկոպի հուշումները 2015 թ.-ի վերջին ամիսների համար

Lifestyle

 

Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը այն տարին է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով ագրեսիան չի համապատասխանի առողջ մտքին և բռնության ստրատեգիան կլինի պարտվող: 2015թ. այծի տարուն համապատասխանում է ծառի տարրը, որը ստեղծում է սրամտության էներգիա, հոգատարություն և խնամք օտար մարդկանց ցանկություններն իրագործելու կարողություն: Այծը չինական օրացույցում 8-րդ տարրն է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ 8-ը հանդիսանում է նաև երջանիկ թիվ նաև չինական համոզմունքների տեսակետից: Այդ թիվը համարվում է բարեկեցության և խաղաղության թիվ:

ԱՌՆԵՏ

Առնետների համար 2015թ.-ը կլինի բացահայտումների և նորամուծությունների տարի: Այն կթարմացնի ձեր կյանքը: Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն այս տարի: Մինչև կարևոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու երես ունի:

Կարիերայի առումով տարին կլինի տենդային: Արեք ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը: 2015թ.-ի հորոսկոպը վճռականորեն ձեզ խորհուրդ է տալիս չչարաշահել ձեր առողջությունը և ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին: Անհրաժեշտ ուշադրության բացակայությունը ձեր առողջության նկատմամբ այս տարի կլինի աններելի և հնարավոր է ունենա շատ վատ հետևանքներ:

Փոխհարաբերություններում առնետները պետք է սովորեն ուրախանալ և վայելել, ինչպես նաև նվազեցնել իրենց պահանջները ընտանիքի անդամների և գործընկերների նկատմամբ:

2015թ.-ի հորոսկոպը առնետների համար կանխատեսում է հանգստի և ճամփորդության մինիմալ հնարավորություններ, այնպես, որ ավելի լավ է տրամադրվեք գործնական ուղևորությունների և գործուղումների:

ՑՈՒԼ
           
2015թ.-ը ցլերի համար կանխատեսում է, որ կլինի ժամանակահատված լի սիրային թեմաներով, բիզնեսով, կարիերայով և ֆինանսական ոլորտով:

Ձեր համառությունը և հաստատակամությունը, գործը մինչև վերջ տանելու ունակությունը այս տարի կաշխատեն ձեր օգտին: Եթե դուք ունեք բիզնես, ապա այն կծաղկի: Եթե աշխատում եք վարձատրությամբ, ապա ձեզ սպասվում է աշխատավարձի նշանակալի բարձրացում և առաջընթաց կարիերայում:

Ցլերի առողջությանը 2015թ.-ին սպառնում են սթրեսներ և տկարություն, որոնք առաջ կգան հոգեբանական բնույթով: Ընտանեկան հարաբերություններում կանաչ փայտե այծի տարում ցլերը կզբաղեցնեն ընտանեկան կոնֆլիկտները և վեճերը հարթեցնող միջնորդի դեր:

Ցլերին 2015թ.-ը կանխագուշակում է ճամփորդություններ կապված ինչպես հանգստի, այնպես էլ աշխատանքի հետ:

ՎԱԳՐ

Այծի տարին վագրերի համար խոստանում է լինել բարդ, բայց ընդհանուր առմամբ բարեհաջող: Հորոսկոպը վագրերին խորհուրդ է տալիս լինել առավելագույնս դիվանագետ, որպեսզի կարողանան հաղթահարել խոչընդոտներն ու թակարդները, որոնք կարող է նա ձեզ մատուցել:

Կարիերայում ձեզ սպասվում են լավ արդյունքներ: Ձեր տնօրենները կլինեն տպավորված: Հաջողությունը փողի մեջ է՝ ահա ևս մեկ լավ նորություն վագրերի համար 2015թ.-ին:

Առողջությունը չպետք է անհանգստացնի վագրերին, և հորոսկոպը խոստանում է այս ոլորտում բարեկեցություն: Ամեն դեպքում ձեզ թույլ մի՛ տվեք չափազանց շատ ծանրաբեռնվել:

Վագրերին սպասվում են բազմաթիվ հասարակական միջոցառումներ և երեկույթներ, ուր նրանք կայցելեն իրենց ընտանիքի անդամների ուղեկցությամբ:

Ինչպես նաև վագրերը կարող են սպասել հետաքրքիր ճամփորդությունների այնպիսի վայրեր, ուր նախկինում երբեք չեն եղել:

ՃԱԳԱՐ (ԿԱՏՈՒ)

2015թ.-ը ճագարների համար կլինի խաղաղության և հանգստության տարի: Իրենց նրբանկատության և դիվանագիտության շնորհիվ ճագարները կկարողանան խուսափել անցանկալի իրավիճակներից, թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում:

Այս տարի ճագարների համար նշված կլինի սեփական հոգեկան զարթոնքով, սեփական հոգին և ներքին պահանջմունքները հասկանալու հետաքրքրությամբ:

Բիզնեսում և կարիերայում սպասվում է աճ: Առողջությանը հնարավոր է սպառնան դժբախտ պատահարներ:

Ընտանեկան կյանքը նույնպես կլինի հանգիստ և խաղաղ: Որևիցէ ճամփորդություններ և ուղևորություններ հորոսկոպը 2015թ.-ին չի խոստանում:
           
ՎԻՇԱՊ

2015թ.-ին վիշապներին սպասվում են բազմաթիվ գործեր և լարված աշխատանքային ռիթմ: Վիշապները  զբաղված կլինեն տարբեր ընտանեկան հարցերի լուծմամբ, սակայն արժե կենտրոնանալ այն բանի վրա, որ ձեր մտերիմները ստանան բավարար ուշադրություն:

Աշխատանքում արժե սովորել վերահսկել սեփական զգացմունքները, հատկապես, եթե աշխատանքը կապված է այցելուների հետ փոխհարաբերությունների հետ:

2015թ.-ին վիշապների առողջությանը հորոսկոպը պրոբլեմներ չի խոստանում, սակայն անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և կատարել գոնե տարրական վարժություններ:

Աշխատանքային գրաֆիկի ճնշումը շատ ժամանակ կխլի, ինչի հետևանքով էլ ընտանիքում կառաջանան դժգոհություններ:

ՕՁ

Չինական հորոսկոպը օձերի համար 2015թ.-ը կանխատեսում է որպես բարեհաջող տարի: Օգտագործեք ձեր ուղեղը, որպեսզի առավելագույնս օգտագործեք ձեր հնարավորությունները անձնական և պրոֆեսիոնալ ոլորտում:

Կարիերայում ձեր հաջողությունը կապահովեն աշխատասիրությունն ու բարձր աշխատունակությունը:

Ձեր առողջությանը սպառնում են միայն տհաճություններ՝ կապված  հոգեկան վիճակի հետ: Մի՛ ճնշեք ձեր զգացմունքներն ու ապրումները:

2015թ.-ին ձեր ընտանիքը կապահովի ձեր նկատմամբ սեր և աջակցություն:

Օձերին 2015թ.-ին սպասվում են կարճ ճամփորդություններ դեպի մոտիկ վայրեր:
       
ՁԻ

Ձիերին խորհուրդ է տրվում այս տարի դառնալ մի փոքր եսասեր: Դուք պետք է այդ ժամանակահատվածը օգտագործեք սեփական տաղանդը բացահայտելու համար, ինչպես նաև նրա համար, որ կատարեք որոշակի խնայողություններ: 2015թ.-ը ձիու համար կլինի ոչ միանշանակ: Սեփական թուլությունների հաղթահարումը կլինի դեպի հաջողություն տանող բանալին:

Աշխատանքում ձեզ սպասվում է հաջողություն, դուք հեշտությամբ գլուխ կհանեք բարդ գործերից, սակայն փողերը դեպի ձեզ կգան շատ ջանքերի արդյունքում:

Առողջությունը կլինի գերազանց, սակայն արժե ժամանակ հատկացնել ֆիթնեսին:

Ձեր խարիզմատիկ խառնվածքը կապահովի ձեզ հագեցած կյանք: Տարին բարեհաջող է արտասահման ճամփորդության և այլ մշակույթներին ծանոթանալու համար:

ԱՅԾ (ՈՉԽԱՐ)

2015թ.-ը, իհարկե, ձեր տարին է: Բիզնեսը, սերը, առողջությունը կլինեն բարեհաջող, սակայն մանրամասնորեն հաշվի առեք բոլոր ռիսկերը:

Ձեր լավատեսությունը, քաջությունը և խանդավառությունը կլինեն վարակիչ շրջապատի համար: Այծի տարում ծնվածներին սպասվում է արագընթաց հաջողություն և աշխատանքում, և ցանկացած բիզնես նախագծում, ինչպես նաև գերազանց ֆիզիկական և հոգեկան առողջ վիճակ:

Ընտանեկան հարաբերություններում դուք դուրս կգաք նոր հոգեկան կապերի ոլորտ:

Ձեզ սպասվում են գործնական ճամփորդություններ, ընտանիքի հետ արձակուրդ և գերազանց հանգստյան օրեր:

ԿԱՊԻԿ

Եղեք բավարար լուրջ այս տարի, եթե ցանկանում եք ստանալ առավելագույն հնարավորը: Օգտագործեք ձեր ինտուիցիան և հմայքը, որպեսզի կարողանաք տեսնել, երբ մարդիկ ցանկանան ձեր դեմ օգտագործել ձեր իսկ պարզությունը: Նպատակաուղղված ուղղորդեք ձեր էներգիան անհրաժեշտ ուղղություններով:

Աշխատանքում հաջողությունը կապահովեն ձեր հարմարվելու և հարմարեցնելու ունակությունները, այնպես որ մի՛ ցուցաբերեք համառություն և փոխեք ձեր աշխատանքին վերաբերող հայացքները:

Առողջությանը սպառնում են դեպրեսիաները: Ընտանեկան խնդիրները լուծելու համար գլուխ հանեք դրանց պատճառներից:

Շահավետ կլինեն աշխատանքային ճամփորդությունները:

ԱՔԼՈՐ

2015թ.-ի հորոսկոպը աքլորին կանխատեսում է, որ նա կկարողանա հասնել երկինք, եթե սովորի գոնե մի փոքր հարմարվել իր շրջապատին: Ավելի շատ դիվանագիտություն. ահա այս որակը կաշխատի ձեզ համար:

Ճարտասանական հմտությունները և տրամաբանությունը կօգնեն ձեզ կնքել նոր գործարքներ և վեր բարձրանալ կորպորատիվ սանդուղքով: Սպասվում են աշխատանքային գործուղումներ:

Առողջության հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել պրոֆիլակտիկային: Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ կլինի բարեհաջող:

ՇՈՒՆ

Հավատարմությունը, գիտելիքների պաշարը և սերը, որոնց տիրապետում են այս տարում ծնվածները, կօգնեն նրանց նշանակալի առաջընթաց ունենալ 2015թ.-ին: Ե՛վ բիզնեսում, և՛ սիրո մեջ տարին կանխատեսում է հաջողություն: Բարեգործություն և մարդասիրություն՝ ահա այն ինչով արժե, որ զբաղվեն շները կանաչ փայտե այծի տարում:

Եթե դուք բավարար ճկուն եք, ապա ոչինչ չի խոչընդոտի ձեզ հասնել այն առաջնորդի դիրքին, որը ձեզ սպասվում է կարիերայում:

Հորոսկոպը շներին նախազգուշացնում է հին հիվանդությունների վերադարձի հնարավորության մասին, որոնք կարող են դառնալ իսկական տանջանք:

2015թ.-ին շներին արժե կատարել այն ճամփորդությունները, որոնք նրանք ծրագրել էին վաղուց, եթե նույնիսկ դա շուրջերկրյա է:

ԽՈԶ (ՎԱՐԱԶ)

Վարազներին այծերի տարում կլինեն կյանքով բավարարված և շատ կշփվեն: Նրանց դրական բնույթը կօգնի հասնել նպատակներին:

Հաջողությունը վարազներին սպասվում է և՛ բիզնեսում, և՛ կարիերայում, որի գրավականը կլինեն աշխատասիրությունը ու համբերությունը:

2015թ.-ին կարող են խանգարել մարսողության ոչ մեկ խանգարումները:

Վարազները նվիրված կլինեն ընտանիքին և կվայելեն լավ ժամանցը իրենց ընտանիքի հետ:

Ուժերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում կատարել կարճ ուղևորություններ, որոնք կօգնեն հանգստացնել ուղեղը,-հայտնում է Armportal-ը:

 

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close