Հայ-ռուսական սլավոնական համալսարանում պարգեւատրել են ունիվերսիադայի հաղթողներին
SocietyՀայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ երեք շաբաթ շարունակ Հայաստանի եւ Արցախի 16 համալսարանների ուսանողներ մասնակցել են ուսանողական 2-րդ ունիվերսիադային:
Ուսանողները մրցել են մի քանի սպորտաձեւերի, շա խմատի, ինտելեկտուալ խաղերի, երգի պարի, թատրոնի ոլորտում: Հաղթողներին մեդալներ եւ պատվոգրեր հանձնելու կապակցությամբ բուհ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իր համար հատկապես հաճելի է որ միջոցառմանը մասնակցում է նաեւ Արցախի պետական համալսարանը:
«Տա Աստված, որ ինչպես այսօր մենք հայ-ռուսական սլավոնական համալսարանի շուրջն ենք համախմբվում, մեկ օր էլ Արցախի շուրջ մենք բոլորս միավորվենք եւ Արցախը ինչպես այսօր դե ֆակտո կա, դե յուրե լինի մեր Հայաստան աշխարհամասի մասը, եւ մեր հետ միասին ապահովի հայ ժողովրդի ընդհանուր զարգացումը»,- ասաց Օհանյանը:
Միջոցառման ավարտին պարգեւատրվել են մրցույթներում լավագույն արդյունքները ցուցաբերած ուսանողները: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանին պաշտպանության նախարարը հանձնեց Պաշտպանության նախարարության շենքի մակետով հուշանվեր: