Հոկտեմբերին ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով
EconomicsԲնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ, ինչը կենցաղային բնույթի՝ 0.1 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 0.3 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0.6 տոկոս, տրանսպորտի՝ 1.1 տոկոս, հանրային սննդի ծառայությունների սակագների 1.9 տոկոս հավելաճի արդյունք է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 11 քաղաքներից 8-ում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2 տոկոս հավելաճ, մեկում՝ 0.1 տոկոս նվազում, իսկ մյուս 2-ում պահպանվել է ծառայությունների սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.1 տոկոս-ով: