Այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է
LifestyleՆոյեմբերի 7-ին ողջ աշխարհում նշում են Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men`s Day): Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթ օրը։ 2000թ. այս տոնը հիմնել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկով՝ ի հակակշիռ անցյալից մնացած փետրվարի 23-ի և անկախ բանակում ծառայել–չծառայելու հանգամանիքից։ Հենց նա էլ դարձել է տղամարդկանց միջազգային օրվա նախագահը:
Պետք է նշել, որ գոյություն ունի նաև «Տղամարդկանց միջազգային օր» (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին: Այնպես որ՝ նոյեմբերը կարելի է համարել տղամարդկանց ամիս:
Դե ինչ, ում եք սպասում, շտապեք շնորհավորել Ձեր ամուսիններին, ընկերներին, եղբայրներին և, իհարկե, հայրիկներին։ Նրանք են ընտանիքի հենարանը։