Ինչպես դիմահարդարման միջոցով մեծացնել աչքերը
LifestyleWnews.am-ը գրում է.
Աչքերը համարվում են մարմնի ամենագեղեցիկ մասը։ Կարծիք կա, որ հենց մեծ աչքերն են դեմքը համակրելի դարձնում։
Wnews.am-ը ներկայացնում է դիմահարդարման միջոցով աչքերը մեծացնելու մի քանի խորհուրդներ։
Աչքերի շրջանում մգությունն այն տեսողականորեն խորացնում է եւ փոքրացնում ։ Պետք է այնպես անել, որ աչքերը դեմքի ամենաերեւացող եւ արտահայտիչ մասը լինեն։ Դրա համար անհրաժեշտ է աչքերի շուրջ մուգ շրջանակը փակել բաց գույնի քսուկներով։
Ընդգծեք հոնքերը
Գեղեցիկ հոնքերից շատ բան է կախված։ Եթե հոնքը կոկիկ ընդգծված է, այն կարող է աչքի շրջանը մեծացնել։ Մի՛ անտեսեք դիմահարդարման այդ փուլը։
Լուսավորեք անհրաժեշտ հատվածները
Գնեք մարմնագույն մատիտ կամ բաց երանգի խիտ տոնային ծածկույթ եւ քսեք այն հոնքերի ամիջապես ներքեւի եւ աչքի անկյունում։Այն կթարմացնի հայացքը։
Ներկում ենք ներքեւի հատվածը
Երեկոյան դիմահարդարման համար շատերը ներկում են աչքի ներսի հատվածը։ Ճիշտ է, աչքերն ավելի արտահայտիչ են դառնում, սակայն փոքրանում են։ Որպեսզի հակառակ արդյունքը ստանաք, ներկեք աչքի ներսը բաց գույնի մատիտով, իսկ մուգ մատիտը քսեք ոչ թե ներսից, այլ դրսից։
Նկարում ենք սլաքներ
Աչքերի վերին հատվածն ընդգծելով, այն ավելի կմեծացնեք։ Ճիշտ կանեք նաեւ սլաքներ անցկացնել, այդպիսով աչքերին սրություն կհաղորդեք։
Կլորացնում ենք թարթիչները
Մի վախեցեք թարթիչները կլորացնելուց։ Եթե դա ճիշտ եւ զգույշ անեք, թարթիչներին որեւէ վնաս չեք հասցնի։ Մինչեւ թարթչաներկ քսելը նախ կլորացրեք թարթիչները։ Շատերի մոտ թարթիչները ոչ թե դեպի վերեւ են աճում, այլ ՝ուղիղ, ուստի թարթչաներկ քսելով նրանց աչքերը վիզուալ փոքրանում են։
Արհեստական թարթիչներ ավելացրեք
Պարզ կանոն է. որքան թարթիչները երկար են, այնքան աչքերն ավելի մեծ են երեւում։ Ամեն օր, իհարկե, չի կարելի արհեստական թարթիչներ օգտագործել, սակայն երեկոյան դիմահարդարման մեջ կարելի է։
Այսպիսով, բաց գույնի ստվարաներկ, ընդգծված հոնքեր, փարթամ թարթիչներ եւ դիմահարդարման մի քանի գաղտնիքները թույլ կտան մեծացնել աչքերը։
Հիշեք, որ բոլոր թերություններն էլ կարելի է հեշտությամբ շտկել, կարեւորը փոխեք դրանց հանդեպ ձեր վերաբերմունքը եւ ձեզ գեղեցիկ զգացեք։






