Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հետախույզների մասնագիտական տոնը Հայաստանում նշվեց Գինեսի միանգամից 2 ռեկորդով

Society

Հետախույզի օրն ըմբշամարտիկ, ժամկետային զինծառայող Յուրա Սաքունցը յուրահատուկ կերպով է նշում: Գինեսի միանգամից երկու ռեկորդ, որ նվիրում է Հայոց բանակին եւ հատկապես հետախույզներին: Քանաքեռում տեղակայված զորամասերից մեկում տոնական միջոցառման ժամանակ Սաքունցը նախ ատամներով տեղից պոկեց 3 տոննա քաշով մեքենան, այնուհետեւ ճկույթով տեղից շարժեց 3 տոննա քաշով 4 մեքենաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սաքունցը շեշտում է` մոտավորապես կես տարի պարապել էր այս հաղթանակի եւ արդյունքի համար: 7 անգամ դյուցազնագրքում ընդգրկված Սաքունցը խոստովանում է, որ իր համար հաղթանակը կարեւոր է նաեւ այն առումով, որ մինչ այդ, ոլորտում ռեկորդը սահմանել էր ադրբեջանցի մարզիկը` տեղից պոկելով 2 տոննա քաշով մեքենան:

«Իմ հաղթանակը նվիրում եմ Հայոց բանակին, հայ հետախույզներին»,- ասում է Սաքունցն ու հավելում, որ ծառայության ընթացքում  համատեղել է հետախույզի աշխատանքն ու ըմբշամարտիկի կարողությունները: «Հետախույզի աշխատանքը հակառակորդի թիկունքում է: Զգոնությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա: Վախ չկա, կա միայն կենտրոնացում»,- ասում է նա:

Մասնագիտությամբ տնտեսագետ Մարինեի (անունը` փոխված) ընտանիքում բոլորովին այլ պատկերացում ունեին դստեր ապագայի եւ աշխատանքի վերաբերյալ: Սակայն Մարինեն, որ հավաստիացնում է, որ համառ բնավորություն ունի, կարողացել է զարմացնել ծնողներին իր կտրուկ որոշմամբ: Ասում է` որոշումը եղել է պատահական, առանց երկար-բարակ մտածելու որոշել է տնտեսագիտությունը, թվերն ու հաշվարկը մի կողմ թողնել ու դառնալ պայմանագրային զինծառայող: Զորամասում կին հետախույզները քիչ չեն. նրանք նոր որակ եւ միջավայր են բերել եւ ծառայությունում աչքի են ընկնում պարտաճանաչությամբ եւ պատասխանատվությամբ: Ընդհանուր առմամբ, Մարինեն տարբերություն չի դնում` զինծառայողը տղամարդ է, թե կին է. նրա գնահատմամբ` առաջնայինի եւ երկրորդականի դերաբաշխումը հիմնականում կատարում են տղամարդիկ, մինչդեռ իրականում սեռերից յուրաքանչյուրը յուրովի է իր տեսակով, եւ երկու սեռերն էլ կարող են ցանկության դեպքում շատ ճիշտ համագործակցել:  

Իր գործում ամենաշատը սիրում է այն հանգամանքը, որ պետք է աշխատանքը կատարյալ լինի, այլապես, գործը կձախողվի:

«Կենտրոնացվածությունը հետախույզի գործում ամենակարեւորն է: Կատարելության ձգտումը եռակի լարվածություն է պահանջում, գործ ենք ունենում եզրագծում: Կին հետախույզներ շատ կան: Կանայք ցանկացած ոլորտում, ցանկացած իրավիճակում կարող են լինել ամենալավը: Չկա ոչ մի տարբերություն, քանի որ կենտրոնացումն ու պատասխանատվությունը սեռ չի ճանաչում»,- ասում է նա:

Հետախույզների օրը նրանց շնորհավորելու է եկել ՀՀ Պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, նման այցելություններն ու միջոցառումները նաեւ այլ նպատակ ունեն` ստուգել զորքի, զինծառայողի պատրաստության մակարդակը: «Իրականության մեջ տարեցտարի բարձրանում է մեր հետախույզների պատրաստվածության մակարդակը: Դա նշանակում է, որ պրակտիկ գործողությունների ընթացքում ձեռք են բերում պատրաստվածություն: Իհարկե, ես գոհ եմ եւ հպարտություն եմ ապրում հայ հետախույզներով, հատուկ նշանակության ստորաբաժանումներով, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց առջեւ դրված պարտականությունները կատարում են զսպման մեխանիզմներ ձեւավորելու համար»,- ասաց Օհանյանը: Կարեւոր հյուրին հետախույզները դիմավորում են յուրահատուկ հյուրընկալությամբ: Փայլուն կատարելով մարտական տարբեր առաջադրանքներով, կատարումներով, շարայիններով ապացուցում են, որ հետախույզները լավագույն են եւ տեր իրենց սկզբունքին` միշտ պատրաստ ցանկացած վայրում, իրավիճակում եւ դիրքում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live