Սեուլում կառուցվել է աշխարհի ամենաերկար շատրվան-կամուրջը
Lifestyle1in.am-ը գրում է.
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվող կամուրջը իր կառուցվելու պահից ի վեր գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նրա վրա է գտնվել աշխարհի ամենաերկար շատրվանը:
Այդ հրաշքը գտնվում է Սեուլի սրտում և միավորում է Խան գետի ափերը:
Կամրջի յուրաքանչյուր կողմի երկայնքով ցայտում են շատրվանները:
«Լուսնային ծիածան» անվանումն ստացած կամրջի ընդհանուր երկարությունը 1140 մետր է: Ըստ նախագծի՝ ջրի շիթերը ներքև են թափվում ջրվեժի նման: Այդ նպատակով ստեղծվել է լուսավորման հատուկ համակարգ, ուստի թվում է, թե ջուրը պարում է:

