Հուսախաբությունը վտանգավոր է առողջության համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Յուրաքանչյուր մարդ ունի և դրական, և բացասական հատկություններ. կատարյալ մարդիկ չեն լինում: Ուղղակի պետք է կարողանալ կենտրոնանալ մարդկանց արժանիքների վրա՝ թեկուզ և այն պատճառով, որպեսզի յուրաքանչյուր մարդու հետ կարողանաս ճիշտ հարաբերություններ կառուցել և նվազեցնել բացասական գծերի դրսևորումը ձեր նկատմամբ:
Բժիշկները խորհուրդ են տալիս հիմնականում կենտրոնանալ մարդկանց դրական հատկանիշների վրա՝ չնայած բացասականներն էլ անտեսել պետք չէ: Պետք է փորձել հնարավորինս լավը տեսնել մարդկանց մեջ:
Սակայն, դժբախտաբար, հաճախ հակառակն է արվում. շատ մարդիկ իմանալով այս կամ այն մարդու բացասական գծի մասին՝ ավելի են հրահրում նրան: Օրինակ՝ ձեր ծանոթը շատ ուրախ անձնավորություն է, բայց նախանձ: Այդ դեպքում մի պատմեք նրան ձեր հաջողությունների մասին, փոխարենը հիշեք, թե նրա շնորհիվ որքան լավ պահեր եք ունեցել:
Հուսախաբությունը հաճախ սպառնում է ընկճախտով, ինչն էլ վտանգավոր է առողջության համար: