Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չավի. «Լա Մասիայի» սանը տարբերվում է մյուսներից

Sport

Չավին պատմում է Լուի վան Գալի գաղտնիքների, «Արսենալի» նկատմամբ ունեցած հարգանքի, փոխանցման արվեստի կարևորության և այլնի մասին: «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի` «Sport-magazine»-ի հետ զրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«10 տարի առաջ այս մարզաձևն այլ էր: Հունաստանը հաղթեց Եվրո 2004-ում, ֆիզիկապես ուժեղ թիմերը նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը… Այս ամենը փոխվեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հայտնվելուց հետո: Ես ուրախ եմ դրա համար: Խաղոճի վերաբերյալ երկու մոտեցում կա. մարտավարական և առավել գրավիչ` հիմնված վերահսկողության վրա: Վերջինը՝ խաղի իմ տեսլականն է»: 

Այդպես է կարծում փոխանցումների վարպետ 35-ամյա Չավին: Ժամանակին նրան այնքան էլ չէին գնահատում, ինչպես հիմա: 24-ամյա Չավին Եվրո-2004-ի Իսպանիայի հավաքականի մի մասն էր, բայց անգամ մեկ րոպե չխաղաց, թեև «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ էր: Այդ ժամանակ Իսպանիան խմբային փուլից չկարողացավ շարունակել պայքարը:

6 տարի առաջ ենք գնում և հասնում Աշխարհի գավաթին, մինչ այդ հաղթական Եվրո-2008-ն էր, իսկ «Բարսան», անխոս, լավագույնն էր համարվում աշխարհում: Երկու թիմերում էլ առանցքային դեր ուներ Չավին, ով չէր մոռացել, թե ում ուսերին էր կատալոնական թիմում իր նորամուտի պատասխանատվությունը: Խոսքը Լուի վան Գալի մասին է:

«90-ականներին Լուի վան Գալը սիրում էր փորձարկումներ անել: Նա կենտրոնացել էր փոխանցումների ու վերահսկողության վրա, ինչն էլ կարևոր դեր ունեցավ նրան հաջորդած բոլոր մարզիչների համար, որոնց հետ աշխատել եմ: Վան Գալը այդ փիլիսոփայությանն էր հետևում, երբ 17 տարեկան էի: Նա սիրում էր խաղի մեջ մտցնել ակադեմիայի ֆուտբոլիստներին: Նրա համար միևնույն էր, թե ով ես. եթե լավ մարզավիճակում ես ու լավ ես մարզվում, դաշտ դուրս գալու հնարավորություն ունես: Նա անկեղծ մարդ է, ում ֆուտբոլիստները պարզապես պաշտում են»:

Չավին կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում ևս բացասական կետեր կան: Նա հակված է համաձայնել, որ այլևս անհնար է կրկնել «Այաքսի» հաջողությունը, որը 1995-ին նվաճել էր Եվրոպայի գլխավոր գավաթը:

«Հիմա դժվար է հավատալ, որ նրանք կկարողանան հաղթել: Գրանդ ակումբների կազմում լավագույններն են խաղում: Նայեք ԱՊԼ-ի լավագույն ակումբներին. այնտեղ դժվարությամբ կարելի է 2-3 անգլիացու գտնել: Իսպանիայում իրավիճակը մի փոքր այլ է, բայց այստեղ էլ կարելի է օտարազգիների հանդիպել: Մեր ժամանակներում ակումբների սաների համար բարդ է առաջին կազմում հայտնվել»:

«Լա Մասիայի» կախարդանքը

Ֆուտբոլում Չավիի համար ֆուտբոլի ակադեմիայի սան լինելուց կարևոր քիչ բան կա: Նա անցել է լեգենդար «Լա Մասիայի» դպրոցը:

«Ամբողջ խնդիրը խաղը հասկանալու մեջ է: «Լա Մասիայի» սանը տարբերվում է մյուսներից, որովհետև այնտեղ ստացած գիտելիքներն ավելին են` ի տարբերություն մյուս ակադեմիաների: Խաղային էթիկան սովորելու համար երկար տարիներ են հարկավոր: «Բարսելոնայի» կրթած ֆուտբոլիստները նրա փիլիսոփայությունը սերտում են 15 տարիների ընթացքում: Ամեն ինչ գնդակը վերահսկելու, ազատ տարածքներ գտնելու կարողության և դաշտի որոշակի հատվածում քանակապես մրցակցին գերազանցելու շուրջ է պտտվում»:

Չավին կարծում է, որ հիմա ակումբները քիչ ուշադրություն են դարձնում երիտասարդ խաղացողներին:

«Բոսմանի կանոնների ներմուծումից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց: Այնպես չէ, որ տխուր եմ, պարզապես կցանկանայի, որ ակումբները շատ ուշադրություն դարձնեին երիտասարդներին: Շատ դժվար է, երբ հարազատ թիմդ քեզ չի գնահատում»:

Չավին շատ հարցերում ավանդապաշտ է, ու դա վերաբերում է նաև միևնույն մարզչի հետ երկարատև համագործակցությանը: Երբ հարց ուղղվեց Արսեն Վենգերի՝ «Արսենալում» երկար ժամանակ աշխատելու վերաբերյալ, նա դրական արտահայտվեց:

«Ֆուտբոլում համբերություն չկա, ու ես ուրախ եմ, որ գոնե մեկ ակումբ հավատարիմ է իր մարզչին: «Արսենալը» նվաճեց Անգլիայի վերջին երկու գավաթները, այդպե՞ս չէ: Հնարավոր է՝ համբերությունը կարողանա հաջողություն բերել»:

Ուիլշերի տաղանդը

«Արսենալը» և «Բարսելոնան» մի անգամ չէ, որ հանդիպել են Չավիի կարիերայում, ով գովասանքի խոսքերը չի խնայում Ջեք Ուիլշերի մասին խոսելիս:

«Նա անհավատալի խաղ անցկացրեց մեր դեմ (2011-ին): Այդ ժամանակ նա 20-21 տարեկան էր (Ուիլշերն այդ ժամանակ 19 էր-խմբ.): Շատ ցավալի է, որ նա այդքան հաճախ է վնասվածքներ ստանում: Եթե կարողանա պարբերաբար խաղալ, կարող է «Արսենալի» ու Անգլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը դառնալ: Նա անգլիացի յուրահատուկ ֆուտբոլիստ է: Չնայած նրան, որ Ջեքին ավելի կոպիտ, ֆիզիկական ֆուտբոլ են սովորեցրել՝ նա հակված է փոխանցումներով խաղալ: Նա անգլիացու նման չէ»:

Վերջերս Չավին Լոնդոնում էր, գովազդում էր «TocBall» սարքը, որը ստեղծել է տեխնիկան զարգացնելու համար: Դրա շնորհիվ առանց որևէ խնդրի կարելի է ննջարանում կամ հյուրասենյակում աշխատել սեփական տեխնիկան լավացնելու վրա:

Այս ամռանը Չավին լքեց Եվրոպան ու տեղափոխվեց քաթարյան «Ալ-Սադդ»: Այս հանգամանքը չի խոչընդոտում հետևել համաշխարհային ֆուտբոլին:

«Բավարիան» հիանալի աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում: Դուգլաս Կոստան հիանալի է խաղում: Երբ բոլորը դաշտում են, մյունխենցիներն անպարելի են: Անգլիայում բոլորից լավ «Մանչեսթեր Սիթին» համալրվեց: «Չելսին» նույնպես, չնայած մրցաշրջանի անհաջող մեկնարկին: «Չելսին» Չեմպիոնների լիգայում միշտ վտանգավոր մրցակից է` անկախ նրանից, թե ինչպես է ելույթ ունենում տանը:

«Չելիսն» և «Մանչեսթեր Սիթին» հակառակ ոճ ունեն. Ժոզե Մոուրինյուն պաշտպանությունն է գերադասում, ու նրա սաները կարողանում են շրջափակել սեփական տուգանայինը: Այսպես, թե այնպես կարծում եմ, որ «Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան» մի աստիճան ուժեղ են անգլիական ակումբներից»:

Դրանից հետո, Չավին կրակոտ աչքերով ասաց. «Բարսելոնան» մի փոքր ավելի լավն է»:

Այո', ֆուտբոլիստը կարող է լքել «Բարսելոնան», բայց կատալոնական իդեալը հավերժ նրա հետ է մնում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia