Blog.1in.am-ը գրում է.
Դուբայի Burj Al Arab լեգենդար հյուրանոցի երկհարկանի համարը, որի մակերեսը՝ երկու ննջարանով, աշխատասենյակով, կազմում է 780 քմ, ամեն դետալով ընդգծում է, որ այստեղի հյուրերն իրոք մարդիկ են, որ ղեկավարում են աշխարհը՝ շեյխերից ու նախագահներից մինչև օլիգարխներ ու հայտնի դեմքեր:
Լեգենդար առագաստը Դուբայի խորհրդանիշն է: Burj Al Arab-ն ունի 202 համար, որոնք բոլորը գրեթե լյուքս դասի են, երկհարկանի, լի էլեկտրոնիկայով և մեծաթիվ սպասարկող անձնակազմով:
2 երկհարկանի Номер Royal Two Bedroom Suite դասի համարները գտնվում են հյուրանոցի ամենավերին հարկում, որտեղ առանձին վերելակ է գործում:
Royal Two Bedroom Suite համարը կգերազանցի անգամ ամենանրբաոճ հյուրի սպասելիքները: Հատուկ Burj Al Arab-ի համար LG-ն թողարկում է ոսկե հեռուստացույցներ: Հյուրանոցում 2000 քմ մակերես պատված է 24 կարատանոց ոսկով: Օրական հյուրանոցում օգտագործվում է 10 հազար վարդ, որոնց ձևավորման համար աշխատում է ֆլորիստների թիմ:




















































