Խոշոր վթար Բագրատունյաց պողոտայում. Բախումից հետո տաքսին թռել ու բախվել է պատին. վարորդի վիճակը կայուն ծանր է
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի եւ Ս.Տարոնցի փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 08CC909 պ/հ (վարորդ՝ 27-ամյա Հ. Լ.) եւ «Լոգան» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱ» մակնիշի Լ 3064 պ/հ (վարորդ՝ 50-ամյա Ռ. Ն.) ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Բագրատունյաց պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող թիվ 18 հիմնական դպրոցի պատին:
Ռ.Ն.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր կայուն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները եւ կատարել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: