Օրվա բաղադրատոմսը. Տորթ «Milky»
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
կակաո – 3,5ճ/գդ
ալյուր – 3,5ճ/գդ
ձու – 7 հատ(սպիտակուց)
ձու – 2 հատ(դեղնուց)
շաքարավազ – 1 բաժակ
սոդա – 0,5թ/գդ
աղ – մեկ պտղունց
Կրեմի համար՝
ձու – 5 հատ(դեղնուց)
շաքարավազ – 1 բաժակ
կաթ – 1 բաժակ
վանիլին – 1/2թ/գդ
օսլա (крахмал) – 2թ/գդ
կարագ – 200գր
Ջնարակի համար՝
շոկոլադ սև – 100գր
կարագ – 50գր
կաթ – 1/3 բաժակ
Պատրաստման եղանակ
- Բիսկվիթի համար հարում ենք պիտակուցները մեկ պտղունց աղի հետ մինչև պնդանալը, ապա ավելացնում ենք շաքարավազն և դեղնուցները ու կրկին հարում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն և սոդան: Ստացված զանգվածը ավելացնում ենք ձվային զանգվածին ու կրկին հարում:
- Պատրաստի խմորը լցնում ենք կարագով պատած ձևամանի մեջ ու թխում ջեռոցում 30 րոպե 180 ատսիճանում:
- Կրեմի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք վանիլինը, օսլան ու կաթը և խառնում: Ստացված զանգվածը դնում ենք թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով եփում ենք մինչև զանգվածի խտանալը: Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք կարագը ու հարում հարիչով:
Պատրաստի թխվածքի վրա քսում ենք կրեմը և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Ջնարակի համար կաթսայի մեջ լցնում են կտրատված շոկոլադը և հալեցնում տաք ջրի գոլորշում վրա, ապա ավելացնում ենք կաթն ու կարագը, խառնում մինչև ստացվի միատարր զանգված և թողնում որ սառչի:
Հանում ենք թխվածքը սառնարանից, վրան լցնում ենք ջնարակը և կրկին տեղափոխում ենք սառնարան 1 ժամով:
- Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:

Այս հրաշալի տորթ “Milky”-ն կարող եք մատուցել մեկ բաժակ սուրճ լատեի հետ