Ցավալի լուր. մահացել է Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկի բաջանաղը
BlogAmcomedy.com-ը գրում է.
ՎԵՆԵՏԻԿ – Երկուշբթի առավոտյան պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Պաբլո Պիկուլոյի բաջանաղ` Պիլենցա գյուղի ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Բենիտո Կուտունիոն:
ՀՀ կառավարությունը արդեն ցավակցական նամակ է ուղարկել հանձնաժողովի անդամի բաջանաղի ընտանիքին և շաբաթվա վերջում պլանավորում է այցելել Կուտունիոյի հոգեհանգիստյան արարողությունը:
«Մեծ ցավով տեղեկացանք, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցող Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկի բաջանաղը վաղաժամ հեռացել է կյանքից: Մեր աղոտքներն ու մտքերը այս օրերին Բենիտոյի հարազատների հետ են», – նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կիսվեց կսկիծով մեր լրագրողի հետ. «Վերջին տարիներին Բենիտոն ուներ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, երիկամների հետ որոշ խնդիրներ և ընտհանուր առմամբ հիպերտոնիկ էր… Շատ ցավալի է իհարկե, բայց կարծում եմ մեկ-երկու շաբաթ անց հանձնաժողովը կկարողանա ուշքի գալ այդ ցնցումից և շարունակել կարևոր աշխատանքը ի նպաստ… շարունակել աշխատանքը»:
Հովհաննես Սահակյանը մանրամացնեց իշխանության հետագա քայլերը. «Կարծում եմ 7-ն ու 40-ը միասին կանեն, այնպես որ մենք նախ կայցելենք պանիխիդը, իսկ մի շաբաթից Իտալիա կմեկնի ավելի համեստ պատվիրակություն` մի բաժակ բարձրացնելու հանձնաժողովի անդամի բաջանաղի հոգու լուսավորության համար»:
Աղբյուրների փոխանցմամբ բաջանաղի քելեխի բաստուրման և սուջուխը ապահովելու է հայկական կողմը: