7 բան, որոնց մասին չի կարելի ոչ ոքի պատմել
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Երբեք, ոչ ոքի և ոչ մի դեպքում մի պատմեք այս 7 բաների մասին, և կլինի այն, ինչի մասին դուք չէիք էլ կռահում:
1 Ապագայի պլանների մասին
Եվ այստեղ հարցը ոչ այնքան նախանձի կամ աչքով տալու մեջ է, որքան որ հենց ձեր մեջ: Հոգեբանները պարզել են, որ հենց դուք կիսվում եք ինչ-որ մեկի հետ ձեր ծրագրերի մասին, ձեր ուղեղը մեխանիկորեն այն իրականացված է համարում և դադարում է աշխատել հետագայում դրան հասնելու համար:
2 Ձեր մեծ գործերի մասին
Նույնիսկ, եթե դուք հաղթել եք երեք գլխանի հրեշին, պարտադիր չէ այդ մասին պատմել շրջապատի մարդկանց: Առաջին հերթին, մեր թվայնացված դարաշրջանում, դա այսպես թե այնպես ֆիքսվել է iPhone-ի օգնությամբ, 50 տարբեր դիրքերով, և երկրորդ դուք ռիսկի կդիմեք, գլուխգովանի անուն հանել:
3 Սահմանափակումների մասին
Դուք խիստ դիետա կամ կրոնական պա՞հք եք պահում: Քնում եք տախտակների վրա, որ ձեր մեջքն ուղի՞ղ լինի, և չեք դավաճանում ձեր երկրորդ կեսի՞ն: Դա իրոք արժանի է հարգանքի, բայց կորցնում է իր ամբողջ իմաստը, եթե այդ մասին խոսում եք: Քանի որ յուրաքանչյուր հոգևոր սահմանափակում իմաստ ունի միայն համեստության դեպքում, այնպես չէ՞:
4 Վատը ուրիշների մասին
Առավել ևս, եթե նրանք այդտեղ չեն: Դա կոչվում է բամբասանք, իսկ այն մարդիկ, ովքեր դա տարածում են, նրանց չեն հարգում և չեն գնահատում: Հիշեք, ով ձեզ ուրիշի մասին վատն է ասում, նա վատն է ասում ձեր մասին ուրիշի մոտ, ձեր բացակայության ժամանակ:
5 Անձնական խնդիրների մասին
Եվ կարևոր չէ, թե որտեղ՝ տանը, աշխատավայրում, անձնական կյանքում կամ ֆինանսական հարցերում: Ձեր խնդիրները միայն ձերն են, և դուք ինքներդ պետք է այն լուծեք: Իհարկե՝ պատմելով, թե որքան խեղճ ու դժբախտ եք, դուք կստանաք որոշ աջակցություն ձեզ շրջապատողներից: Եվ մեկտեղ կպատմեք նաև ձեր թույլ կողմերի մասին, և անպայման հարված կստանաք հետագայում:
6 Ձեր գիտելիքների մասին
Ընդհանրապես գլուխ գովելը՝ վատ է: Եվ ինչքան էլ խելացի դուք լինեք, պետք չէ բոլորին ասել այդ մասին: Առաջին հերթին դուք կարող եք նեղացնել ինչ-որ մեկին, ստիպելով նրան՝ իրեն ձեզանից հիմար զգալ: Իսկ երկրորդ՝ գիտելիքը ոչինչ չի նշանակում, եթե դուք չեք կարողանում այն օգտագործել: Այնպես որ, եթե դուք դեռ Բիլլ Գեյթսը չեք՝ շարունակեք սովորել և զարգանալ:
7 Լավ գործերի մասին
Ինչ-որ լավ բա՞ն եք արել, ինչ-որ մեկին օգնե՞լ եք, վերցրել եք անտուն շնիկի՞, կերակրել եք ծիտիկների՞ն, փրկե՞լ եք ինչ-որ մեկի կյանքը կամ համբա՞վը, իսկ մի գուցե ձեր ողջ աշխատավարձը փոխանցել եք բարեգործությա՞ն: Հիանալի է, Տիեզերքը դա անպայման նկատի կունենա և կվերադարձնի ձեզ հարյուր անգամ շատ: Բայց պետք չէ այդ մասին ամենուր բարձրաձայնել:






