6 դեպք, երբ Ձեր մայրը ճիշտ է եղել, իսկ Դուք նրան չեք լսել
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հիշո՞ւմ եք, դեռահասության տարիքում ձեզ թվում էր, թե ողջ աշխարհը ձեզ դեմ է, իսկ ձեր մայրը ոչինչ չի հասկանում ձեր խնդիրներից:
Ամեն օր նա փորձում էր շահել ձեր վստահությունը, սիրալիր հարցնում էր, ինչպես է անցել ձեր օրը, իմաստուն խորհուրդ էր տալիս, և ձեր պատասխանը լինում էր ագրեսիվ՝ «Լռի՛ր մայրիկ, դու ոչինչ չես հասկանում»:
Եվ միայն մեծանալուց հետո ենք մենք միայն հասկանում, որ մայրիկն իրավացի էր: Ահա մի քանի ճշմարտություններ մեր մայրիկների կողմից, ի պատասխան որոնց երեխաները «ոլորում են» իրենց աչքերը և մտածում. «Ի՞նչ է նա հասկանում»:
1 Ուրիշ երեխաները ուղղակի նախանձում են
Սա ամենահիմար բանն է, որ մենք ստիպված ենք լինում լսել:
Ինչի՞ պետք է նրանք նախանձեն իմ շատ կարճ սանրվածքին և նրան, որ ես նման եմ տղայի: Դու ոչինչ չես հասկանում, մայրիկ:
Պետք չէր դա հենց ուղղակի մտքով հասկանալ: Իհարկե նրանք իմ սանրվածքին չէին նախանձում, այլ իմ դիմադրություն ցույց տալու կարողությանը, որ անում էի այդ սանրվածքը արդարացնելու համար: Ակնհայտ է՝ նրանց մոտ դա բացակայում էր:
Մայրիկը դա միշտ իմացել է, և քաջալերել է մեր ցանկությունը՝ լինել յուրահատուկ, օրիգինալ և հավատարիմ ինքներս մեզ:
Հիմա ես հասկանում եմ. Լինել ուրիշ և լինել ինքնավստահ, դա այն է ինչին նախանձում են:
2 Սերը գալիս է այն ժամանակ, երբ նրան ընդհանրապես չես սպասում
Իհարկե: Դու այդպես ես ասում, որ ես ինձ լավ զգամ, քանի որ երևում է, որ ես պատրաստվում եմ մահանալ մենակության մեջ: Այն ամենը, ինչ դու անում ես, ստիպում է, որ ես ինձ հիմար և խղճուկ զգամ:
Խոստովանում եմ, որոշ ժամանակ անց ես էլ չէի փորձում ինձ համար սեր գտնել: Ես դարձա ավելի ինքնավստահ մարդ, և մի օր, երբ ես ամենաքիչն էի դրան սպասում, ես հանդիպեցի մի տղայի, որը սիրահարվեց ինձ հենց այդ հատկությանս համար:
3 Եթե նա ցանկանա քեզ հետ հանդիպել, կհանդիպի, եթե ցանկանա քեզ հետ խոսել, կխոսի…
Ինչ ես ասում, մայրիկ: Դու գաղափար չունես, թե ինչպես է ժամանակակից սերը գործում:
Ո՛չ, մայրիկն ուղղակի գիտեր, որ խաղեր խաղալը հիմարություն է, եթե ինչ-որ մեկը հոգ է տանում քո մասին, նա չի խաղա քո սրտի հետ:
4 Մի շտապեցրու ժամանակին
Այո, ես ուզում եմ շուտ ավարտեմ դպրոցը, որպեսզի մոռանամ այս քաղաքի մասին և տեղափոխվեմ այստեղից մի տեղ, որտեղ ես կհետաքրքրեմ մարդկանց:
Ապագան գայթակղիչ է, բայց մայրիկս մի կետ ուներ: Ներկան անգին է, և այն միշտ ձեռքիցդ փախչում է: Գնահատի՛ր այն: Ամեն ինչ վաղ թե ուշ կավարտվի, դրա համար վայելի՛ր այն, քանի դեռ ունես այդպիսի հնարավորություն:
5 Ես հասկանում եմ, հիմա քեզ թվում է, թե աշխարհի վերջը եկել է, բայց դու դա էլ կհաղթահարես
Մայրիկ, դա ապացուցում է, որ դու ոչինչ չես հասկանում այս կյանքից, որովհետև ոչինչ էլ երբեք լավ չի լինելու:
Պարզվում է կյանքը շարունակվում է: Հանձնվում եմ, մայրիկ:
6 Դու կհասկանաս, երբ մեծանաս
Ես արդեն մեծացել եմ: Հիմա ես հասկանում եմ: Դու միակն ես, ով ոչինչ չի հասկանում:
Հետ նայելով այս ամենին, երբ ես 14 տարեկան էի, ես հասկանում եմ, որ ուղղակի երեխա էի: Ես հասկանում էի ինչ-որ բաներ: Բայց ես համոզված էի, որ ամեն ինչ գիտեմ: Ես դեռ շատ բան պետք է սովորեի, և ամեն ինչ եղավ ժամանակի ընթացքում:
Եվ նորից, Մայրիկ, դու իրավացի էիր: