Մայրաքաղաքում ընթացիկ տարում տեղադրվել է «Երևան» ձուլվածքով 550 նստարան
SocietyՄայրաքաղաքում 2012 թվականից տեղադրվում են «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարաններ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 2350 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, ինչի մասին հաճախ նշում են նաև երևանցիները:
Միայն 2015 թվականին «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 550-ով: Ըստ անհրաժեշտության, պարբերաբար նորոգվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրված նստարանները: