Ամերիկուհին իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ
LifestyleԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակչուհի Ջուդի Բրաունն իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ այն բանից հետո, երբ հիվանդանոց Է տեղափոխվել որովայնի ցավերի գանգատներով:
47-ամյա ամերիկուհին կարծում Էր, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկներն ախտորոշել են, որ կինը հղիության վերջին ամիսն Է անցկացնում եւ ախտորոշումից մեկ ժամ հետո կնոջ մոտ սկսվել Է ծննդաբերությունը:
Լույս աշխարհ Է եկել առողջ աղջիկ. Ջուդին եւ նրա ամուսինը՝ Ջեյսոնը, որոնք ամուսնացել են 22 տարի առաջ, երեխային անվանել են Քերոլին Ռոուզ:
Սա ամուսնական զույգի առաջին երեխան Է: Մոր խոսքով՝ ինքը նմանօրինակ փոփոխություններ չԷր սպասում իր կյանքում եւ մայրությունը իր համար հաճելի անակնկալ Է դարձել: