Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրականացվում է Դաշտադեմի ամրոցի պահպանման նախագիծը

Society

ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ի  և ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համաֆինանսավորմամբ  իրականացվում է Դաշտադեմի պահպանման նախագիծը:

Լինելով Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը` այն նաև պատմական ու ճարտարապետական նշանակություն ունեցող վայր է: Այստեղ են գտնվում  Սուրբ Սարգիս եկեղեցին  (7-րդ դար), Խանի պալատը (12-րդ դար) և քրիստոնեկան տապանաքարեր (9-րդ դար):

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, նախագծի շնորհիվ տարածքը մաքրվել է աղբից և շինությունների մնացորդներից, ինչը հնարավորություն է ընձեռել պեղումներ իրականացնել միջնաբերդի և պարիսպի շրջանում: Ավելի քան 1000 քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է պարսպապատ՝ 62 գծամետր երկարությամբ՝ կառուցված սրբատաշ տուֆով և կրաշաղախով: Պեղումների արդյունքում բացահայտվել են  միջնադարյան տներ և առևտրի մեջ օգտագործվող առարկաներ, օրինակÕ վառարաններ, հայտնաբերվել են նաև վիմագիր արձանագրությամբ քարեր, խաչքարերի մասեր, բազմաթիվ հնագիտական նյութեր:

Այս մասին նոյեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին ՀՀ-ում ԱՄն դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ի դեպ, այս, ինչպես նաև Արենու քարանձավում առկա նշանակալի հնագիտական գտածոների պահպանման աշխատանքները և Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերկանագնումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ, երեք ծրագրերի համար հիմնադրամը հատկացրել է  200 հազար ԱՄՆ դոլար գումար:

«Հայաստանը երկարամյա ու հարուստ պատմություն ունի: Այն նաև բազմաշերտ է, տարբեր մշակութային դարաշրջաններ են եկել, միախառնվել ու անցել: Պահպանելով Դաշտադեմի ամրոցը՝ մենք կօգնենք ապագա սերունդներին հասկանալ որտեղից է սերում ժամանակակից հայ ժողովուրդը»,-իր խոսքում նշեց դեսպանը՝ փաստելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 2000 թվականին ստեղծելով ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, ամեն տարի աշխարհով մեկ մի շարք ծրագրեր է ֆինանսավորում՝ եզակի մշակութային արժեքները պահպանելու համար: ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը  2005 թ.-ից ի վեր Հայաստանում մշակութային վայրերի պահպանման  համար միջոցներ էր տրամադրում՝ ֆինանսավորելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն  ու արժեքների ցուցակագրումը, Գառնիի միջնադարյան քարակառուց կամուրջի պահպանումը և ավանդական հայկական երաժշտության ու պարերի հավաքագրումը:

ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան ամրոցը /VII-XIX/ հանրապետությունում հնարավորինս ամբողջական պահպանված, հանրապետական նշանակության եզակի ամրաշինական համակարգերից է: Նկատի ունենալով ամրոցի գիտական, պատմաճարտարապետական բացառիկ նշանակությունն ու պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2006 թ. ձեռնարկել է միջնաբերդի տարածքը «օտար» կառույցներից ազատելու, հուշարձանի համակողմանի ուսումնասիրման և վերականգնման աշխատանքները: 2006-2008 թթ. այդ աշ խատանքերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարով ամբողջությամբ վերականգնվել են առաջին պարսպապատի տարածքում գտնվող Սբ Սարգիս եկեղեցին, ամրոցի մուտքը, ամրակայվել և մասնակի վերանորոգվել են միջնաբերդը, առաջին և երկրորդ պարիսպների առանձին հատվածները: Ամրոցի վերականգնման աշխատանքերն ընդհանվել են  2008-2010 թթ.-ին և վերսկսվել միայն 7 տարի անց:

Փուլային սկզբունքով իրականացվող այս ծրագրի վերջնական նպատակն է նպաստել բնակավայրի մշակութային բազմազանության պահպանմանը, բացահայտել մասնակի վերականգնված  ու նորովի վերաիմաստավորված հուշարձանի մշակութային, սոցիալ-տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ամրոցի բազայի վրա կազմակերպել Միջնադարյան Հայաստանի ռազմական արվեստին նվիրված մշտական ցուցադրություն և հիմնադրել արգելոց-թանգարան, մոտ ապագայում այն մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության  տարածաշրջանային կենտրոնի վերածելու ակնկալիքով:

Արմենուհի Մխոյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live