10 հետաքրքիր փաստ շոկոլադի մասին
LifestyleOrer.am-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ շոկոլադի մասին:
1) Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ։
2) Գերմանիայի կայսր Կարլ V-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։ Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»։ Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... 100 այդպիսի սերմի դիմաց հնում կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել։ Ըստ նույն այս հաշվարկի 100 պտուղ արժեր խեցգետինը, 200՝ եփւսծ հնդկահավը։
3) Պատմության մեջ առաջին շոկոլադե սալիկները արտադրվել են 18-րդ դարում` Մեքսիկայում: Հետագայում բրիտանական «Cadbury» եւ «Fry and Sons» ընկերությունները սկսեցին զբաղվել շոկոլադի արտադրությամբ:
4) 1861թ․ին Ռիչարդ Քեդբերի նախագծով ստեղծվեց աշխարհում առաջին սրտաձեւ տուփերով շոկոլադներ, որոշ ժամանակ անց արտադրվեցին նաեւ սրտաձեւ շոկոլադներ:
5) Կակաոյի մեկ հատիկը պարունակում է մոտ 42 ունդ: Մեկ ֆունտ շոկոլադ պատրաստելու համար պահանջվում է 270 կակաոյի ունդ:
6) Գոյություն ունի ճապոնական մի ավանդույթ`Գիրի Չոկո «Շոկոլադե պարտք, ըստ որի՝ ճապոնացի կառավարիչները շոկոլադ են նվիրում իրենց ենթականերին:
7) «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։
8) Ըստ վիճակագրության գերմանացին տարեկան ուտում է 8 կգ շոկոլադ, անգլիացին և բելգիացին՝ 9 կգ, շվեյցարացին՝ 11 կգ։ Ֆրանսիացիները միայն Սբ Ծննդյան տոներին ուտում են 36 հազար շոկոլադե կոնֆետ, որոնք իրենց քաշով 4 անգամ գերազանցում են էյֆելյան աշտարակի կշիռը։ ժամանակակից ամերիկացիների 90 տոկոսը շոկոլադ է ուտում ամեն օր։
9) Ամբողջ աշխարհում կակաոյի մոտ 90%-ը աճեցվում է փոքր ընտանեկան տնտեսություններում՝ ոչ ավել, քան 12 ակր տարածքով:
10) Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati» բառից, որը նշանակում է «դառը ջուր»:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը