Հայաստանի ռուսական ռազմակայանում հրամանատարների որակավորման բարձրացման պարապմունքներ են սկսվել
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» զորափորձարանում նոյեմբերի 9-ին պարապմունքներ են սկսվել գումարտակային եւ դիվիզիոնային օղակի հրամանատարների մասնակցությամբ: Միջոցառումն անցկացվում Է ուսուցման ձմեռային շրջանի սկսվելու նախաշեմին որակավորման բարձրացման հատուկ դասընթացի շրջանակներում: Հատուկ պ արապմունքներում ներգրավված են 400-ից ավելի սպաներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գումարտակների հրամանատարների մասնակցությամբ դաշտային պարապմունքների սկսվելու նախօրյակին անցկացվել են ենթակա անձնակազմի ուսուցման նոր հրահանգների ու մեթոդիկաների ուսումնասիրմանը նվիրված սեմինարներ ու դասախոսություններ: Սպաները գործնականում կբարձրացնեն ստորաբաժանումների կառավարման վարպետությունը, ինչպես նաեւ մասնագիտական-պաշտոնեական պատրաստության մակարդակը:
Յուրաքանչյուր զինծառայող կանցնի հրամանատարական պատրաստության բոլոր փուլերը՝ սկսած ջոկի հրամանատարից: Գումարտակային օղակի հրամանատարները կծանոթանան կապի ժամանակակից միջոցների, զորամասային եւ ռադիոԷլեկտրոնային հետախուզության, ինչպես նաեւ «Օռլան-10» եւ «Նավոչդիկ-2» անօդաչու թռչող համալիրների հետ, որոնք ռազմակայանն ստացել Է 2014-2015 թվականներին:
Բացի այդ, գումարտակների հրամանատարների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի զինվորական ծառայության անվտանգությանը, ինչպես նաեւ ենթակա ծառայողների հետ անհատական աշխատանքի հմտություններին: