ԱՄՆ-ում փիթբուլը սպանել է 9-ամյա աղջկան
SocietyԱՄՆ-ի Լոնգ Այլընդ կղզում փիթբուլ ցեղատեսակի շունը 9-ամյա աղջկա մահվան պատճառ է դարձել:
The New York Post-ը հայտնում է, որ խաղահրապարակում, որտեղ աղջնակը խաղալիս է եղել 2 երեխաների հետ, շունը հարձակվել է նրա վրա:
Օգնության հասած հարևանները երկար ժամանակ չեն կարողացել շանը հեռացնել երեխայից, որին, ականատեսների վկայությամբ, կենդանին «պտտել է տիկնիկի պես»:
Այնուհետև շունը հարձակվել է նաև օգնության հասած ոստիկանների վրա, որոնցից մեկը կրակոցով սպանել է նրան: Հիվանդանոց տեղափոխված աղջիկը մահացել է մի քանի ժամ անց:
Փիթբուլի տերը` 29-ամյա Քարլայլ Առնոլդը, ձերբակալվել է: