Այնպես չանենք, որ Հայաստանում երեխաներ ունենալու ցանկությունն իջնի. Թեւան Պողոսյան
SocietyԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ «Նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նշեց, որ փոփոխությունը պետք է նպաստի ծնելիության բարձրացմանը: «Հասկանում եմ, որ ժամանակին եղել են տարբեր խնդիրներ՝ գրանցման, ձևական գրանցման հետ կապված, բայց չմոռանանք, որ կան իսկապես աշխատող մայրեր, որոնք բարեկեցություն են ստեղծում և միաժամանակ ուզում են երեխա ունենալ: Այնպես չանենք, որ երեխաներ ունենալու ցանկությունն իջնի»,- ասաց պատգամավորը:
Ժառանգություն խմբակցության պատգամավորը հայտարարեց նաեւ, որ օրենքը ընդունելուց հետո նախարարությունը պետք է մոնիթորինգ անցկացնի՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է ունեցել այն ծնելիության բարձրացման համար: «Պետք է մաքրենք, պետք է աշխատենք, բայց դրա հետ միասին եկեք այնպես անենք, որ բացթողումներ չունենանք»,- նշեց Պողոսյանը:
Սոսե Չանդոյան