«Հրապարակ». Ինչու «Նաիրիտ»-ի տնօրենն ազատվեց աշխատանքից
«Նաիրիտ» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանը, որին սեպտեմբերի 8-ին անսպասելի ազատեցին աշխատանքից, այս օրերին դեռ պատրաստ չէ խոսել իր պաշտոնանկության մասին: Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ձեռնարկության խորհրդի նիստի որոշումը այդ ազատման վերաբերյալ Հախինյանի համար եւս անակնկալ է եղել: Նիստի ժամանակ ստանալով իր ազատման մասին լուրը՝ նա նույնիսկ մի քանի կտրուկ արտահայտություններ է արել՝ ուղղված են երգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին, ասելով մոտավորապես հետեւյալը. «Դո՞ւք եք ինձ ընդունել աշխատանքի, որ ազատում եք»: Գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ շրջանառվող լուրերի, Հախինյանի «ջրերը» Երվանդ Զախարյանի հետ «մի առվով չեն գնացել»: Նրա պաշտոնանկության հարցում դեր են կատարել նաեւ գործարանի ներքին ինտրիգները, նրա եւ արտադրության գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի միջեւ գոյություն ունեցող հակասություններն ու լարվածությունը: Գործարանի աշխատակազմում նրանցից յուրաքանչյուրն իր թիմն ուներ:
Ռուբեն Սաղաթելյանին ի վերջո հաջողվեց հաղթել շեֆին եւ իր ձեռքը վերցնել չաշխատող գործարանի ղեկը: Հովհաննես Հախինյանը հայտնի էր որպես Վահան Մելքոնյանի դրածո, մարդ, որն իր «վիզը դրեց» չաշխատող գործարանի լծի տակ, սակայն չունեցավ տնօրենի հատկություններ: Կոլեկտիվի անդամները նշում են նրա բազմամյա վաստակը, բայց նաեւ հիշում են, որ նա ահուսարսափի մեջ էր պահում կոլեկտիվին, ումից մի փոքր դժգոհություն էր լսում, անմիջապես արագ կրճատման տակ էր գցում: Մարդիկ մեզ պատմում էին, որ Հախինյանը հաճախ էր մերժում ծանր առողջական վիճակում հայտնված աշխատողներին՝ վերակենդանացման բաժնում գտնվող կամ քաղցկեղով հիվանդ, երբ վերջիններս անձամբ կամ հարազատների միջոցով օգնություն էին խնդրում՝ բուժման ծախսերը հոգալու համար:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: