Հայաստանի տնտեսությունն առևտրաարդյունաբերական ու ներդրումային նշանակալի հնարավորություններ է ընձեռում. ԱՄՆ դեսպան
EconomicsՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի առաջին գերակայությունը գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է երկու երկրների միջև:
Նոյեմբերի 10-ին Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ ելույթի ժամանակ ասաց ամերիկացի դեսպանը` հավելելով, որ առևտրի ու տնտեսական աճի խթանման հարցերում համար ՀԱԱՊ-ից ավելի լավ գործընկե ր դժվար է գտնել:
«Ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առևտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով:
Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ Հայաստանի տնտեսությունն հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորությ ուններ կան»,- ասաց դեսպանը:
Դիվանագետի խոսքով` 1990-ականների սկզբների համեմատ նշանակալիորեն փոխվել է կյանքի որակը: Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն: Իսկ վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական վերելք են ապրել:
Հայ-ամերիկյան բիզնես կապերի ընդլայնման հիմնական ուղղություններից մեկը, ըստ Ռիչարդ Միլզի, ԱՄՆ ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է: «Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: ԱՄՆ դեսպանատունը չի կարողպարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար»,- ընդգծեց դիվանագետը:
Նա հավելեց, որ ԱՄՆ դեսպանությունը մեծ ուշադրություն է դարձնում այն միջոցներին, որոնք կօգնեն ձևավորել վստահելի, ազնիվ և մրցունակ գործարար միջավայր բոլոր ընկերությունների` հայկական, ամերիկյան, ռուսական համար:
Խոսելով Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին՝ դեսպանը անդրադարձավ սեպտեմբերին դեսպանատան կազմակերպած ֆրենչայզինգի օրերին, որի ժամանակ Երևան էին ժամանել ֆրենչայզինգի հնարավորություններով հետաքրքրված մի քանի ամերիկյան ընկերություն և հոկտեմբերին ԱՄՆ գործընկերության հնարավորության պատվիրակությանը, որը դիտարկում էր համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում: «Մեր աշխատակազմը նախապատրաստում է նմանատիպ այլ միջոցառումներ ևս,և կուզենայինք նաև լսել ՀԱԱՊ-ի նկատառումներն այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի նման միջ ոցառումները հնարավորինս լավ ծառայեն իրենց նպատակին»,- ասաց ԱՄՆ դեսպանը: